Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 44 շահառու ընտանիքի կիսակառույց տները ավարտին կհասցվեն

14.12.2018

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրասատականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին. այսօր այս մասին ծրագրի շահառու ունեցող 13 համայնքների ղեկավարներին հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով ի սկզբանե զբաղվում է այս ծրագրի համակարգմամբ Լոռու մարզում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին առնթեր գործող «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանականերում կառուցված բնակելի տների բաշխման» հանձնաժողովի անդամ:

Լ. Ասլանյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Համաձայն վերոնշյալ որոշման՝ Լոռու մարզպետը պետք է պայմանագիր կնքի «Ֆուլլեր տնաշինական կենտրոն»  բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը և կիրականացնի տների շինարարությունը:

Մարզպետը կարևորեց շինաշխատանքների որակի վերահսկողությունը՝ նշելով, որ դա, իր հանձնարարությամբ կիրականացնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:

Լևոն Ասլանյանը համայնքների ղեկավարներին նախազգուշացրեց տները կառուցելուց հետո ավարտական ակտերը տրամադրելու գործընթացը կազմակերպել միայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության, շինկազմակերպության ներկայացուցչի և շահառու ընտանիքի մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09