Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Կարինե Բաղդասարյանը 05.03.2019
Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հարյուր տոկոս պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 5 որոշումը և հաշվի առնելով Կ. Բաղդասարյանի դիմումը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի 2019թ. մարտի 1-ի, թիվ 71-Ա որոշմամբ Կարինե Բաղդասարյանը նշանակվել «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն:

Սպարապետը կդառնար 60 տարեկան 05.03.2019
Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան: Այդ կապակցությամբ այսօր Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, այլոք:

Անդրեյ Ղուկասյանը օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթեց 04.03.2019
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից անցկացվող օլիմպիադայի մարզային փուլին այսօր ներկա գտնվեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ:
Մարտի 1-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես համաժողովում՝ որպես կամավոր ներգրավված Վանաձորի երկու պետական բուհերի մի խումբ ուսանողների: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ֆորումի ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Նա կոչ արեց ուսանողներին լինել միշտ նախաձեռնող, պատրաստակամ, մասնակից դառնալ հասարակական-քաղաքացիական ողջունելի նախաձեռնություններին՝ այդ կերպ ակտիվորեն մասնակցելով մարզի զարգացմանը.
Հայտարարություն 01.03.2019
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտարարում է «Take Action» Կանանց քաղաքական ակումբ ծրագրի մասնակիցների/անդամների մրցույթ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այն հնարավորություն կտա զարգացնելու կանանց գիտելիքներն ու կարողությունները քաղաքական դաշտում, ծանոթանալու ակտիվ կանանց հետ, հանդիպելու հայտնի կին քաղաքական գործիչներին և դառնալու քաղաքական ակումբի անդամ: Մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար այցելել հետևյալ կայքէջ՝ https://bit.ly/2E26ytd ։




