Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը

10.05.2019

Այսօր ՝ մայիսի 8-ին,  Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը  և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ ներկա գտնվեցին  Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվեց Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:

Գուգարաց թեմի առաջնորդի Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ողջույնի խոսքում ներկաներին շնորհավորեց Երկրապահի օրվա կապակցությամբ.

-Թող մեր երկրի սահմանները միշտ խաղաղ լինեն: Վստահ եմ՝ մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի համար շարունակական են ցանկացած ասպարեզում և ցանկացած դրսևորումներով, դրանք միշտ ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում,-ասաց նա:
Տոնական միջոցառումն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով, տոնական համարներով հանդես եկան Վանաձորի «Հորովել»

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18