Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը շնորհակալագրով պարգևատրեց կոմպոզիտոր Շահան Արծրունուն

Փոխմարզպետը շնորհակալագրով պարգևատրեց կոմպոզիտոր Շահան Արծրունուն 18.06.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ամերիկահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Շահան Արծրունուն: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Շահան Արծրունին բարեգործական համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում, զուգահեռաբար նաև տեղի երաժշտական դպրոցների սաների համար անցկացնելով վարպետության դասեր։

Քննարկվեցին ընթացիկ հարցեր

Քննարկվեցին ընթացիկ հարցեր 18.06.2019

Հունիսի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը մի քանի դիտարկումներ արեց՝ կապված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխանների և կարգապահական այլ հարցերի հետ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզպետարանի ներդրումային ծրագրերի աշխատանքային խմբի համակարգող փորձագետի համար 18.06.2019

Գործառույթներ 1. Լոռու մարզում ներդրումային քաղաքականության իրականացման համար միջոցառումների կազմակերպում՝ հաշվի առնելով մարզի զարգացման ռազմավարությամբ սահմանված ուղղությունները, խնդիրների բացահայտում եւ լուծումների առաջարկում, տվյալների բազայի ստեղծում, 2. Նոր ներդրումների հնարավորությունների բացահայտում, նոր ներդրումների ներգրավման համար մեխանիզմների մշակում, 3. Ներդրող-մասնավոր հատված-համայնք համագործակցության ապահովում, համապատատասխան միջոցառումների կազմակերպում, 4. Մշտադիտարկման գործընթացի ապահովում:

Բիզնես և կրթություն-երկխոսություն. արդյունավետ քննարկում ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում

Բիզնես և կրթություն-երկխոսություն. արդյունավետ քննարկում ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում 17.06.2019

Դեբեդ համայնքի ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր անցկացվեց համաժողով «Բիզնես և կրթություն-երկխոսություն» թեմայով: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կրթության և Գիտության նախարարության նախաձեռնությամբ, համագործակցելով «Հայաստանի մանուկներ», «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամների հետ, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Համաժողովն ուղղված էր մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն կապի ստեղծմանն ու ամրապնդմանը, մասնագիտական կրթության համակարգի բարելավմանը և որ ամենակարևորն է՝ կրթություն-աշխատաշուկա պահանջարկի երկխոսությանը:

Միասին պայծառ է

Միասին պայծառ է 17.06.2019

Հունիսի 15-ին Վանաձորի Հայք հրապարակում անկացվեց «Միասին պայծառ է» (#ՄիասինՊայծառԷ) էներգաարդյունավետության փառատոնը, որին մասնակցում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, փոքրիկներ, երիտասարդներ, բազմաթիվ հյուրեր: Փառատոնը, որը 2016թ.-ից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողության մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է: 2018թ.-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար և այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում՝ չքնաղ Վանաձորում:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մարգահովիտ համայնքում հիմնվել է ջերմատուն-տնկարան

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մարգահովիտ համայնքում հիմնվել է ջերմատուն-տնկարան 17.06.2019

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 15-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում Բիլեզիկյանների հովանավորությամբ ստեղծված նոր ջերմատան բացման արարողությունը, որին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներ, Բիլեզիկյանների ընտանիքը Բոստոնից, «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանն ու անձնակազմը, Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանն ու մի շարք այլ հյուրեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-25 17:29:38