Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց-խորհրդատվություն՝ համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ

20.06.2019

 Հունիսի 19-ին Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց-խորհրդատվություն համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին համայնքների պատասխանատու աշխատակիցներ:
Խորհրդատվությունն իրականացնում էր Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Ժիրայր Բասմաջյանը, ով հանդիսանում է վարչական շտեմարանների համակարգի վարման մարզային համակարգող: Նա մասնակիցներին ներկայացրեց վարչական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն առցանց մուտքագրելու նոր գործիքակազմը, դրա ընդհանրական բովանդակությունը, անհրաժեշտ չափորոշիչների բավարարման պայմաններն ու բնութագրիչները։
Ծավալվեցին ակտիվ քննարկումներ շտեմարանների լրացման կարգի առանձնահատկություների հետ կապված:
Վարչական շտեմարաններն այսուհետ վարվելու է առցանց ռեժիմով ինտերնետ միջավայրում, որի նախնական տարբերակը փորձարկվել է մարզի երկու համայնքներում(Շահումյան, Թումանյան)՝ թերությունները վերհանելու և կարծիք-առաջարկություններ ներկայացնելու ՏԿԵՆ՝ դրանք շտկելու և համակարգը բարելավելու նպատակով: Համայնքների պատասխանատուներին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կազմակերպել և մուտքագրել շտեմարանների անհրաժեշտ տեղեկատվությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17