Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակում վերանորոգվել և վերականգնողական նոր ծառայություններով է համալրվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակ է կառուցվել 16.05.2019

Այսօր Սպիտակ համայնքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա գտնվեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնյաներ, այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ուղղությամբ տարվող իրազեկման աշխատանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն կա

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ուղղությամբ տարվող իրազեկման աշխատանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն կա 15.05.2019

Մայիսի 15-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի, Լոռու մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Գևորգյանի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: Խորհրդակցությանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, հանրակրթական դպրոցների տնօրեններն ու զինղեկները:

Մ6-Մարց-Աթան ճանապարհին ստեղծված սողանքային գոտուն մարզի ղեկավարը հետևում է ամենօրյա ռեժիմով. Ա. Ղուկասյանն օպերատիվ այցով տարածաշրջանում էր

Մ6-Մարց-Աթան ճանապարհին ստեղծված սողանքային գոտուն մարզի ղեկավարը հետևում է ամենօրյա ռեժիմով. Ա. Ղուկասյանն օպերատիվ այցով տարածաշրջանում էր 15.05.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Թումանյան խոշորացված համայնքի տարածքում գտնվող Աթան, Շամուտ և Լորուտ բնակավայրերում: Նա նախ եղավ սողանքավտանգ տարածքում:

4-7-րդ դասարանցիների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ նվիրված մայիսյան տոներին

4-7-րդ դասարանցիների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ նվիրված մայիսյան տոներին 15.05.2019

Մայիսի 14-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցեցին առաջին տեղերը գրաված դպրոցները:

Ամփոփվել են 2019 թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները

Ամփոփվել են 2019 թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները 15.05.2019

2019 թ-ի փետրվարի 14-ից մարտի 13-ը կազմակերպվել և անց են կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1420 և 612 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 111 (նախորդ տարում` 120) աշակերտ իրավունք է նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

Փրկարարական տեխնիկայի ցուցադրություն՝ Հայքի հրապարակում

Փրկարարական տեխնիկայի ցուցադրություն՝ Հայքի հրապարակում 13.05.2019

Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպվել էր Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված փրկարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների հանդիսավոր ցուցադրությունը, որի շրջանակներում ցուցադրվեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրված ճապոնական ISUZU մակնիշի թվով 5 հրշեջ ավտոբաքը և 1 ավտոսանդուղքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 12:37:40