Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերջին տարիներին ՀՀ Լոռու մարզում իրականացված առավել կարևոր աշխատանքները 07.05.2018

2017 թվականի ընթացքում մարզպետարանի գործունեության համար կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի պահանջների, Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի գերակայությունների, ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 29-ի թիվ29 արձանագրային որոշմամբ հաստատված «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության» հիմնարար դրույթների ու զարգացման գերակա ուղղությունների համադրումը:

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 04.05.2018

Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզի ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նաև նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» 02.05.2018

Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ, իր գործընկերներ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ 27.04.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Աշխատանքը բոլոր արարումների՝ բարիքի և բարեկեցության, ճիշտ դաստիարակության ու լավագույն ավանդույթների, գիտության և մշակույթի, հզորության ու ապահովության, առաջընթացի ու քաղաքակրթության ակունքն է:

Գործակարգավարական խորհրդակցություն

Գործակարգավարական խորհրդակցություն 27.04.2018

Այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Քննարկվեց անցնող շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Հիշատակի միջոցառում

Հիշատակի միջոցառում 25.04.2018

Այս տարի ևս Ցեղասպանության հիշատակման միջոցառումները համախմբել էին հարյուրավոր լոռեցիների: Ապրիլի 24-ի առավոտյան Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում զանգերը հավատավոր բնակիչներին կանչեցին Սուրբ Պատարագի՝ հայցելու Մեծ Եղեռնի սուրբ բարեխոսությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59