Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում կատարվեց սպանդանոցային գործունեության ծավալմանն ուղղված պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

14.02.2020

 ՀՀ կառավարության կողմից պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հետ կապված՝ համապատասխան գործողությունների իրականացման նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ շահագրգիռ կառույցների և սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Վերջիններիս հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով քննարկմանը ներկա էին նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:
Խորհրդկացությանը ներկա բոլոր կողմերին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի ցանկացողները սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, կարողանան անխոչընդոտ հաղթահարելու բոլոր ընթացակարգերը և տեղավորվելու ժամկետների մեջ:
Մասնագետների կողմից ներկայացվեցին սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Անդրադարձ կատարվեց նաև սպանդանոցային մորթի առավելություններին, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգին և այլն:
Նրանք պատասխանեցին նաև տնտեսվարողների կողմից հնչեցված հացերին՝ պատրաստակամություն հայտնելով հընթացս ևս խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23