Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյան. «Ամեն ինչից առավել կարևոր է լավ մարդ ու պահանջատեր քաղաքացի լինելը»

13.02.2020

 Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի 15 պատանի մարզիկ-մարզուհիների և նրանց մարզիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Գ. Մարկոսյանը, ողջունելով երեխաներին, հետաքրքրվեց նրանց առօրյայով մարզական հաջողություններով: Մարզադպրոցի սաները և մարզիչները մարզպետի տեղակալին ներկայացրեցին 2019թ. գրանցված հաջողությունները և 2020թ. ծրագրերը:
-Շատ կարևոր են մարզական հաջողությունները, դպրոցում՝ ուսման բարձր առաջադիմությունը, սակայն ամեն ինչից առավել կարևոր է լավ մարդ ու պահանջատեր քաղաքացի լինելը: Մաղթում եմ, որ մեր քաղաքը, մարզն ու երկիրը ձեզնով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունենա,-ասաց Գայանե Մարկոսյանը: Նա մարզի ղեկավարի և իր անունից պատրաստակամություն հայտնեց ականջալուր դառնալու երեխաների և մարզիչների կողմից բարձրացված ցանկացած խնդրի:
Փոխմարզպետը երեխաներին հանձնեց մարզական կոշիկներ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53