Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի առաջարկությամբ կմշակվի մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր

14.02.2020

Մարզի ղեկավարի կողմից Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են, և այսօր Անդրեյ Ղուկասյանի հրավերով Վանաձորում էին  Գրանթ Թորնթոն(Grant Thornton) հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչները մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքն ուսումնասիրելու, ապա նաև դրանց ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր մշակելու նպատակադրմամբ: Մարզի ղեկավարի հետ հյուրերը շրջեցին նշված տարածքներում՝ իրականացնելով նախնական ուսումնասիրություններ:

ՀՀ կառավարության հետ նախնական համաձայնությամբ արդեն պատրաստի ծրագրերը կներկայացվեն ՀՀ վարչապետին  և կառավարությանը:

-Պետությունը պատրաստ է ստանձնելու ճոպանուղու և հարակից ենթակառուցվածքների, այգու պարագայում՝ տարածքի բարեկարգումը: Միաժամանակ արդեն իսկ կան գործարարներ, ովքեր պատրաստ են գումարներ ներդնելու սպասարկման ոլորտը զարգացնելու համար,-ասում է մարզի ղեկավարը:

Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ անգամ Ծաղկաձորի և Դիլիջանի նկատմամբ, հետևաբար գաղափարի իրականացումը կնպաստի զբոսաշրջային լուրջ հոսքերի ներթափանցմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00