Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը». Մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

«Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը». Մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով 03.06.2019

Մայիսի 31-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ ներկայացնելով իր՝ որպես մարզպետ պաշտոնավարման օրից մինչ այսօր իրականացված աշխատանքների հաշվետվությունը, և պատասխանեց լրագրողների կողմից առաջադրված հարցերին: Անդրադառնալով առողջապահության ոլորտին մարզի ղեկավարը, որպես կարևոր ձեռքբերումներ առանձնացրեց մարզային բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների և միջին բուժանձնակազմի թափուր հաստիքների մրցույթների թափանցիկության բարձրացումը և օբյեկտիվ ընտրությունը, նոր երիտասարդ բժիշկների ներգրավումը, բուժանձնակազմի վերապատրաստումների ակտիվացումը, ուռճացված հաստիքացուցակների կրճատումը:

Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը

Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը 03.06.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ներկա գտնվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Մաշտոց հանդեսի գեղարվեստական խմբագիր Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը:

Հունիսի 1-ը՝ ուրախ տրամադրությամբ

Հունիսի 1-ը՝ ուրախ տրամադրությամբ 03.06.2019

Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, անցկացրեց մանուկների ընկերակցությամբ: Նրանք նախ տոնական նվերներով այցելեցին երեխաների խնամքի Փոքր տուն, ծանոթացան այստեղ բնակվող երեխաների հետ, շրջեցին տարածքում՝ տեղեկանալով նաև կենտրոնում առկա խնդիրների մասին:

Մարզպետը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին

Մարզպետը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին 03.06.2019

Մայիսի 31-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց Ուկրայինայի Հանրապետության Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի պատանիների աշխարհի առաջնության 67.5 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Արամ Գաբրիելյանին, վերջինիս մարզիչ Կամո Գաբրիելյանին, 75 կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Ջոնիկ Եսայանին, մարզիչ Գոռ Վարդանյանին, Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Ալեքսանդր Ավետիսյանին, մարզիչ` Արամ Զուրաբյանին, 82.5 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն հռչակված Զորիկ Պողոսյանին, մարզիչ` Արեն Պալյանին, 75 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն հռչակված Արտյոմ Սոլոյանին, ուժային եռամարտի պատանիների աշխարհի առաջնության 60կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Արթուր Առաքելյանին և Սամվել Հարությունյանին, 67.5 կգ քաշային կարգում առաջին տեղ գրաված Հովհաննես Անտոնյանին, Ուկրայինայի Հանրապետության Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում բացարձակ չ

Համապետական շաբաթօրյակը՝ հունիսի 8-ին

Համապետական շաբաթօրյակը՝ հունիսի 8-ին 03.06.2019

Կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս տեղեկատվություն ներկայացրեցին իրենց գործառույթների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հունիսի 8-ին համապետական շաբաթօրյակ 03.06.2019

Հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մաքրման աշխատանքներ կիրականացվեն Լոռու մարզի հետևյալ բնակավայրերում։ Տեղանքներին և բնակավայրերին կարող եք ծանոթանալ այս հղումով https://drive.google.com/open?id=1_mS2oxEUQO4NS0qzDvPRAOkEP7Mu6dmd&usp=sharing Շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքների համակարգող՝ մարզպետի տեղակալ Գայանե Վրեժի Մարկոսյան, հեռ. 077 296657

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 12:37:40