Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

07.10.2019

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացավ Վանաձորում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագերի ընթացքին: Վանաձորի քաղաքապետարանն այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացնում՝ երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում, Կերպարվեստի թանգարանի վերանորոգում, Հայքի հրապարակի վերանորոգում, Վանաձորի թվով 4 այգիների և պուրակների («Արցախ» պուրակ, «Հանրապետության» պուրակ, «Կ.Աբովյանի անվան պատկերասրահին» հարակից պուրակ և «Ռ.Սևակի անվան երիտասարդական այգի») վերականգնում, բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում: Ծրագրերի պայմանագրային արժեքը 684 մլն 351 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 370 մլն 920 հազար դրամ:
Մարզպետ Ա. Ղուկասյանը մասնավորապես եղավ Հայքի հրապարակում, Լազյան փողոցում, Երևանյան խճուղի-Չուխաջյան փողոցների խաչմերուկում, Արցախ պուրակում, Ռ.Սևակի անվան երիտասարդական այգում, շրջայց կատարեց պատկերասրահի տարածքում: Մարզպետը հստակ ցուցումներ տվեց աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված՝ նշելով, որ
ամենափոքր թերություններն անգամ պետք է վերացվեն, այլապես ծրագրերը չեն ֆինանսավորվի, շինկազմակերպություններն էլ՝ կտուգանվեն: Նա նաև որոշ ցուցումներ տվեց՝ անելով իր դիտարկումները աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Մարզի ղեկավարը եղավ նաև պետբյուջեի միջոցներով իրականացվող Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շինհրապարակում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22