Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Տաշիրի մշակույթի կենտրոնի վերակառուցված շենքը

Հանդիսավորությամբ բացվեց Տաշիրի մշակույթի կենտրոնի վերակառուցված շենքը 27.05.2019

Մայիսի 25-ին Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակառուցված շենքը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր: Շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թ. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման համար «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն. դրամ:

Առաջին տեղը գրավեց Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ-ը

Առաջին տեղը գրավեց Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ-ը 24.05.2019

Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի Լոռու մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին մարզի 5 տարածաշրջաններում հաղթած մանկապարտեզների թիմերը:

Մարզպետն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր

Մարզպետն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր 24.05.2019

Մայիսի 23-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Տաշիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեղրահովիտ և Բլագոդարնոե բնակավայրերում: Այցի նպատակը համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալն էր, բնակիչների կողմից բարձրացված հարցերին հաղորդակից դառնալը:

Մարզպետը մասնակցեց Վերջին զանգի տոնակատարություններին

Մարզպետը մասնակցեց Վերջին զանգի տոնակատարություններին 24.05.2019

Շրջանավարարտներին «Վերջին զանգի» առիթով շնորհավորելու համար այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանի և օգնական Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ եղավ Բազումի, Վանաձորի թիվ 24 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներում: Նա մասնակցեց այս կրթօջախներում կազմակերպված տոնական միջոցառումներին:

«Փողոցային մակարդակում կազմակերպված որևէ սադրիչ գործողություն դատապարտված է պարտության» Անդրեյ Ղուկասյան

«Փողոցային մակարդակում կազմակերպված որևէ սադրիչ գործողություն դատապարտված է պարտության» Անդրեյ Ղուկասյան 24.05.2019

Քիչ առաջ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով Լոռու մարզպետարանում էին Վանաձորի երթուղիները սպասարկող ընկերությունների սեփականատերերը: Հանդիպման առիթը երեկ Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպված երթուղայինների վարորդների բողոքի ակցիան էր՝ կապված, իրենց մեկնաբանմամբ, մեքենաների լիցքավորման գազի գների թանկացման հետ: Հիշեցնենք, որ երեկ մարզպետը հանդիպում էր ունեցել բողոքի ակցիան կազմակերպած երթուղայինների վարորդների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրը, դժգոհությունները և պատրաստակամություն հայտնել զբաղվել խնդրով:

Մարզպետն այցելեց կոմպոզիտային գազաբալոնների գործարան

Մարզպետն այցելեց կոմպոզիտային գազաբալոնների գործարան 23.05.2019

Մայիսի 22-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Դարպաս համայնքում գործող «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների գործարանում՝ ծոնթանալու այս ընթացքում գործարանում տարվող աշխատանքներին: Մարզի ղեկավարը ընկերության հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրի և Արայիկ Ասրյանի ուղեկցությամբ շրջեց գործարանում, ծանոթացավ տարվող աշխատանքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19