Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ 25.05.2018

Այսօր ուսումնական տարվա «վերջին զանգը» հնչեց նաև Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Նրանց բարի երթ ու բազում հաջողություններ հետագա ուսումնառության մեջ ու կյանքում մաղթեցին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մինաս Սայադյանը:

Ամփոփվել են Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների արդյունքները 21.05.2018

Օրեր առաջ անցկացված Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների ամփոփման արդյունքում մրցույթների անցկացման մարզային հանձնաժողովները «Տարվա լավագույն տնօրեն» են ճանաչել Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանին, «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգեն Քոչարյանին և «Տարվա լավագույն դաստիարակ»՝ Վանաձորի թիվ 2 ՆՈՒՀ-ի դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանին: Նրանք առաջիկայում կմասնակցեն մրցույթների հանրապետական փուլին: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաջողություններ:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ՝ Սարչապետ համայնքում

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ՝ Սարչապետ համայնքում 21.05.2018

Օրերս անցկացվեց Սարչապետ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը, առաջատար մասնագետ Հասմիկ Անդրեասյանը և կրտսեր մասնագետ Անի Ղազարյանը:

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական փուլը՝ Վանաձորում

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական փուլը՝ Վանաձորում 18.05.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից այս տարի արդեն երկրորդ անգամ կազմակերպված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական փուլը 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց Վանաձորում:

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 18.05.2018

Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը` «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող

Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը` «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող 16.05.2018

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև ՀՀ սպորտի և երիտասարադության հարցերի նախարարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին՝ անց է կացվում «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Այս տարի մարզային փուլում առաջին պատվավոր տեղը գրավեցին Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59