Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին ընթացիկ հարցեր 18.06.2019
Հունիսի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը մի քանի դիտարկումներ արեց՝ կապված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխանների և կարգապահական այլ հարցերի հետ:
Գործառույթներ 1. Լոռու մարզում ներդրումային քաղաքականության իրականացման համար միջոցառումների կազմակերպում՝ հաշվի առնելով մարզի զարգացման ռազմավարությամբ սահմանված ուղղությունները, խնդիրների բացահայտում եւ լուծումների առաջարկում, տվյալների բազայի ստեղծում, 2. Նոր ներդրումների հնարավորությունների բացահայտում, նոր ներդրումների ներգրավման համար մեխանիզմների մշակում, 3. Ներդրող-մասնավոր հատված-համայնք համագործակցության ապահովում, համապատատասխան միջոցառումների կազմակերպում, 4. Մշտադիտարկման գործընթացի ապահովում:

Բիզնես և կրթություն-երկխոսություն. արդյունավետ քննարկում ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում 17.06.2019
Դեբեդ համայնքի ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր անցկացվեց համաժողով «Բիզնես և կրթություն-երկխոսություն» թեմայով: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կրթության և Գիտության նախարարության նախաձեռնությամբ, համագործակցելով «Հայաստանի մանուկներ», «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամների հետ, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Համաժողովն ուղղված էր մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն կապի ստեղծմանն ու ամրապնդմանը, մասնագիտական կրթության համակարգի բարելավմանը և որ ամենակարևորն է՝ կրթություն-աշխատաշուկա պահանջարկի երկխոսությանը:

Միասին պայծառ է 17.06.2019
Հունիսի 15-ին Վանաձորի Հայք հրապարակում անկացվեց «Միասին պայծառ է» (#ՄիասինՊայծառԷ) էներգաարդյունավետության փառատոնը, որին մասնակցում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, փոքրիկներ, երիտասարդներ, բազմաթիվ հյուրեր: Փառատոնը, որը 2016թ.-ից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողության մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է: 2018թ.-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար և այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում՝ չքնաղ Վանաձորում:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մարգահովիտ համայնքում հիմնվել է ջերմատուն-տնկարան 17.06.2019
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 15-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում Բիլեզիկյանների հովանավորությամբ ստեղծված նոր ջերմատան բացման արարողությունը, որին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներ, Բիլեզիկյանների ընտանիքը Բոստոնից, «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանն ու անձնակազմը, Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանն ու մի շարք այլ հյուրեր:

Ստեփանավանում բացվել է հանրապետությունում առաջին՝ «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման 17.06.2019
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինասավորմամբ Ստեփանավանում հիմնվել է «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման: Ֆերմայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող տեղակալ Արտակ Քամալյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը, հիմնադրամի և ծրագրի ներկայացուցիչներ, հյուրեր: