Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արարատ Նալբանդյան-անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև մարզպետարանի պաշտոնյաները

29.10.2019

Հոկտեմբերի 28-ին Կուրթանի վարչական տարածքում տեղի ունեցավ համայնքի բնակիչ փայտագործ-քանդակագործ Արարատ Նալբանդյանի մոնումենտալ աշխատանքների ցուցահանդեսը: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, վարչական տարածքների ղեկավարներ, հյուրեր: Ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասաց Գայանե Մարկոսյանը: Նա շնորհավորեց Արարատ Նալբանդյանին, նշեց, որ մարզպետարանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն նմանատիպ գաղափարների կյանքի կոչման համար, քանդակագործին փոխանցեց Լոռու մարզպետի շնորհավորագիրն ու դրամական պարգև: Ցուցահանդեսն ուղեկցվում էր գրական-երաժշտական կատարումներով, որից հետո Գայանե Մարկոսյանը և Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը կտրեցին կարմիր ժապավենն, ու ներկաները մոտիկից ծանոթացան փայտագործի այգում և տանը տեղադրված աշխատանքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22