Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

31.10.2019

 Այսօր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեցին բնակիչներ Վանաձորից և մարզի տարբեր տարածաշրջաններից:
Առաջին այցելուն՝ վանաձորցի Անի Ավետիսյանը, եկել էր ներկայացնելու Վանաձորում դենտալ տուրիզմի զարգացման իր ծրագիրը՝ մարզպետարանից ակնակալելով տեղեկատվական աջակցություն: Գ. Մարկոսյանը, ողջունելով երիտասարդի նախաձեռնողականությունը, պատրասատակամություն հայտնեց աջակցելու գաղափարի իրականացմանը:
Փոխմարզպետին դիմեցին նաև քաղաքացիներ ֆինանսական աջակցության, անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակարանների, ապօրինի սեփականաշնորհումների և հողահատկացումների, անվճար բուժում ստանալու և մի շարք այլ հարցերով: Գ. Մարկոսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ հանգամանորեն ուսումնասիրելով յուրաքանչյուր բարձրացված հարց, առաջարկեց դրանց լուծման արդյունավետ տարբերակներ: Որոշ հարցերի լուծում տրվեց հենց տեղում:
Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման վերաբերյալ հարցերին, Գ. Մարկոսյանն առաջարկեց մասնագիտական աշխատանքների դեպքում հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին, իսկ բանվորական աշխատանքների դեպքում պատրաստակամություն հայտնեց անձամբ դիմելու գործատուներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53