Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-Ի «ՏԱՇԻՐԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ

04.11.2019

 Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մի խումբ բնակիչներ իրենց բողոքներն ու մտահոգությունները փոխանցելու նպատակով հանդիպեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանա Մարկոսյանին: Նրանց պնդմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Վելիցյանի հրահանգով իրենք դժվարանում են անտառից տեղափոխել օրենքով սահմանված կարգով իրենց հատկացվելիք վառելափայտը: Գյուղացիների խոսքով չեն կարողանում թափուկ վառելափայտը անտառից հավաքել և էլէկտրական սղոցի օգնությամբ կտրել ու տեղափոխել իրենց տները: Ասում են, որ կան նաև այլ խոչընդոտներ, և իրենք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքներն ու ստանալ իրենց հասանելիք փայտանյութը:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հենց տեղում հեռախոսով զրուցեց «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հետ, որը ներկայացրեց իր հակափաստարկները: Եվ որպեսզի խնդիրը լուծվի օրինականության ճանապարհով և առանց անախորժությունների, մարզպետի տեղակալը խոստացավ առաջիկայում կազմակերպել հանդիպում, որին կմասնակցեն մարզպետարանի ներկայացուցիչներ, անտառտնտեսության պատասխանատուներ և համայնքի բնակիչներ:
Գայանե Մարկոսյանի խոսքով մի բան հստակ է. որևէ անօրինություն, ապօրինի ծառահատում կամ պաշտոնյաների կողմից կամայականությունների դրսևորման դեպքեր այլևս մարզում չեն լինելու և նմանատիպ հակասական միջադեպերը քննվելու են օրենքի լույսի ներքո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00