Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԾԱՆՈԹՑԱՎ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

31.10.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր աշխատանքային այցով եղավ Սարահարթ, Ծաղկաբեր և Հարթագյուղ համայնքներում՝ հետևելու սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև ծանոթանալու «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում պետբյուջեից 2018թ. և 2019թ. հատկացված միջոցներով իրականացված և ընթացքի մեջ գտնվող բնակարանաշինության աշխատանքներին:
Սարահարթ համայնքում այս տարի ոռոգման ցանցի կառուցման երկու ծրագիր կա: Առաջինն իրականացվել է Հայաստանի Տնտեսական Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագիրն ավարտված է: Նախահաշվային արժեքը կազմել է 13 մլն 399 հազ.դրամ: Երկրորդը՝ «Սարահարթ համայնքի ոռոգման ցանցի նորոգում», իրականացվում է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրով: Պայմանագրային արժեքը՝ 16 մլն 150 հազար դրամ է: Դարձյալ սուբվենցիոն ծրագրով այստեղ կատարվում է նաև խմելու ջրի ներքին ցանցի բարելավում: Պայմանագրային արժեքը 8 մլն 880 հազար դրամ է: Ու թեև, ըստ պայմանագրի այն արդեն ավարտված պետք է լիներ, ինչ-ինչ պատճաներով շահագործումը երկարաձգվել է ևս մեկ ամսով:
Սարահարթ համայնքում սուբվենցիոն ծրագրով այս տարի անցկացվել է նաև լուսավորության ցանց (պայմանագրային արժեքը 8 մլն 280 հազ.դրամ). մարզի ղեկավարը ծանոթացավ նաև այս աշխատանքներին: Նա ողջունեց համայնքի ղեկավարի ակտիվությունը սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարվա համար համայնքն առավել տարողունակ ծրագրերով հանդես կգա:
Սարահարթը Լոռու մարզի այն համայնքերից է, որտեղ դեռևս արդիական «աղետի գոտի» արտահայտությունը շատ շուտով անցյալում կմնա: Այստեղ պետբյուջեից 2019թ.-ին հատացված միջոցներով երկու կիսակառույց ավարտին կհասցվի.աշխատանքներն արդեն մեկնարկել են: Շինաշխատանքներն իրականացնում է «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզպետարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում: Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ ողջունեց ու կարևորեց կենտրոնի հետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս առավելությունները մի քանի տեսանկյունից. նախ՝ ընկերությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. փոքր գումարով հնարավոր է լինում մեծ արդյունք ստանալ, ապա՝ շահառուներն իրենք են մասնակից դառնում իրնեց տների շինարարությանը ու դրա համար նաև վարձատրվում են: Այս կերպ նաև աշխատատեղերի հարց է լուծվում:
Մարզի ղեկավարը հետևեց նաև Մ7-Մեծ պարնի-Ծաղկաբեր 6.24 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի պայմանագրային արժեքը 656 մլն դրամ է: Այն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Ավարտը նախատեսված է հաջորդ տարի:
Ա. Ղուկասյանը վերահաստատելով ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը նշեց, որ որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու: Նա կարևորեց աշխատանքները ժամանակին ավարտելու անհրաժեշտությունը ևս:
Այստեղ նույնպես «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում երկու տուն ավարտին է հասցվել 2018թ.-ին հատկացված միջոցներով, ևս երկուսի շինարարությունը 2019թ.հատկացված միջոցներով, մեկնարկել է:
Հաջորդ կանգառը Հարթագյուղ համայնքն էր: Այստեղ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է ոռոգման համակարգը: Սակայն ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ համայնքային ու պետբյուջեի միջոցներից զատ՝ ներգարվվել է նաև դոնոր կազմակերպության միջոցները: Հարթագյուղում ակտիվ գործունեություն ծավալող «Աստղիկ» հիմնադրամը 7 մլն 500 հազ.դրամի չափով համաֆինանսավորում է կատարել: Ծրագիրն ավարտական փուլում է:
Շրջայցի ընթացքում Անդրեյ Ղուկասյանը նաև զրուցեց բնակչների հետ, տեղում հաղորդակից դարձավ համայնքների խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56