Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց բնակարանաշինության ընթացքը

31.10.2019

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային քննարկում ունեցավ «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով համակարգում է «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» ընթացքը:
Ընկերությունն, ինչպես հայտնի է, Լոռու մարզպետարանի հետ կնքված համաձայնագրով «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների համար իրականացնում է կիսակառույցների կառուցման աշխատանքներ:
Ա. Եղիազարյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ 2018թ. պետբյուջեից հատկացված միջոցներով 44 կիսակառույցներից 43-ն ավարտվել է, մեկը կավարտվի օրերս: 2019թ. պետբյուջեից հատկացված միջոցներով, ինչպես հայտնի է, 24 կիսակառույց է ավարտին հասցվելու: Լոռու մարզպետարանը շահառուների հետ ավարտել է պայմանագրերի կնքման գործընթացը, «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնը»՝ ևս, այժմ իրականացվում է շինանյութերի մատկարարման գործընթացը, որոշ համայնքներում էլ, այդ թվում նաև՝ Սարահարթում և Ծաղկաբերում, աշխատանքները մեկնարկել են: Մարզի ղեկավարը, ողջունելով երկուստեք համագործակցությունը, Ա. Եղիազարյանին շնորհակալություն հայտնեց աշխատանքները օպերատիվ և որակով կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59