Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

7-րդ համահայկական խաղերի մեկնարկն այս տարի կտրվի օգոստոսի 6-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը: Բացման արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Արցախի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, այդուհետև՝ Երևանում: Ընդհանուր առմամբ մրցաշարեր կանցկացվեն 17 մարզաձևերից, որոնցից 7-ը՝ Արցախում:
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն 13.06.2019
1) «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայքի այգիների և պուրակների վերանորոգում» սուբվենցիոն ծրագորվ նախատեսված է. • Արցախ» պուրակի վերակառուցում -0,5հա • «Հանրապետության» պուրակի բարեկարգում -0,4 հա • «Կ.Աբովյանի անվան պատկերասրահի» հարակից պուրակի բարեկարգում -0,2հա • «Ռ.Սևակի անվան երիտասարդական այգու» վերականգնում -1,8հա

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Վանաձորի համայնքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին և «Արցախ պուրակի վերակառուցում» ծրագրի շինաշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված «Այպոշին» ՍՊԸ-ի տնօրեն Հովիկ Պողոսյանին՝ Արցախ պուրակի վերակառուցման աշխատանքների որակական չափորոշիչներին առնչվող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Սուբվենցիոն 54 ծրագրից դրական եզրակացության են արժանացել առայժմ հետևյալ 27-ը 12.06.2019
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ նիստերում քննարկվել և հավանության են արժանացել համայնքների կողմից ներկայացված 54 ծրագրերից դեռևս 27-ը։ Գործընթացը շարունակվում է։ Սուբենցիոն ծրագրերի մրցույթների, դրանց իրականացման գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի պարբերաբար.

Մարզպետը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին 11.06.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց Իսպանիայի Խիխոն, Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ, Հունաստանի Լուտրակի քաղաքներում և Վրաստանում անցկացված մրցաշարերում հաղթանակներ գրանցած մարզիկներին:

Անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը 11.06.2019
Հունիսի 11-ին անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, որը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նաև նշեց, որ 2 ամիս շարունակ մշտադիտարկում է իրականացվել այն համայնքներում, որտեղ ծրագրեր են իրականացվել: