Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կարուձևի հմտություններ է ձեռք բերել 15 կին. տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը

18.11.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու տարածաշրջանային քոլեջում ներկա գտնվեց «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:
Ծրագիրն իրականացվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համագործակցության արդյունքում ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում:
Վերջինիս շնորհիվ հաշմանդամություն ունեցող թվով 15 կանայք 4․5 ամիս շարունակ անցել են կարուձևի դասընթաներ: Ծրագրի նպատակն է եղել պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը, դյուրացնել նրանց մուտքն աշխատաշուկա: Կանայք ստացել են նաև իրավաբանական աջակցություն և հետագայում սեփական գործունեություն ծավալելու համար համապատասխան սարքավորումներ ու պարագաներ։
Հյուրերը շրջեցին քոլեջի տարածքով, ծանոթացան ինչպես ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին, այնպես էլ՝ քոլեջի գործունեությանը, ապա ներկա գտնվեցին գլխավոր միջոցառմանը:
Իրականացված ծրագրի կարևորությունն իր խոսքում ընդգծեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը.
-Հայ-լեհական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Համագործակցությունն առկա է ամենատարբեր ոլորտներում և Նոր Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ու բաց բոլոր երկրների հետ ակտիվ գործակցության, այդ թվում և Լոռու մարզը: Մեր մարզում ևս Լեհաստանի Հանրապետության աջակցությամբ տարբեր ծրագրեր են իրականացվել: Լոռու մարզպետարանը պատրաստակամ է բարեկամանալու Լեհաստանի որևէ մարզի հետ՝ կնքելով համագործակցության հուշագիր, և մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում:
Ուզում եմ մարզի ղեկավարի և իմ անունից շնորհակալություն հայտնել այս ծրագրի համար, որը հաշմանդամություն ունեցող կանանց ապրելու, սեփական գործն ունենալու հնարավորություն է ընձեռել: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի՝ իր արտացոլումը գտնելով բազմաթիվ այլ ծրագրերում,-ասաց փոխմարզպետը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դեսպան Պավել Չեպլակը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լիանա Եսայանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Գեղարվեստական կատարումներից և հագուստների ցուցադրություններից հետո, դասընթացի մասնակից կանայք ստացան հավաստագրեր և կարուձևի պարագաներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:46:22