Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

18.11.2019

Ծնունդով ալավերդցի Ադամ Սիմոնյանը հեղափոխության օրերին է վերադարձել Հայաստան, եկել ու նորից բնակվում է ծննդավայրում՝ Ալավերդու Ակներ թաղամասում: Եկել է հավատով, ոգևորված, որ իր լուման է ներդնելու իր համայնքի ու երկրի զարգացման գործում: Սպասելիքները երկար սպասեցնել չեն տվել, իսկ ոգևորությունը կրկնապատկվել ու եռապատկվել է. ընտանիք է կազմել ու սեփական գործը հիմնել, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ ու իր շահույթի մի մասը որոշել է ծառայեցնել առայժմ բնակավայրի զարգացմանը: Նրան են միացել ընկերները, հնարավոր է եղել ներգրավել նաև դոնոր կազմակերպություն ու տալ թաղամասի ոռոգման ցանցի վերանորգման աշխատանքների մեկնարկը:

Ահա այս ոգևորությամբ ու ապագայի հանդեպ մեծ հավատով էր Ադամը հյուրընկալվել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի աշխատասենյակում: Վերջինս, մարզի ղեկավարի և իր անունից ողջունելով երիտասարդի նախաձեռնողականությունը, պատրաստակամություն հայտնեց, մարզպետարանի համապատասխան մասնագետների հետ անպայման այցելել Ակներ, ծանոթանալ տարվող աշխատանքներին ու անհրաժեշտության դեպքում խորհրդատվական, հարկ լինելու դեպքում նաև՝ այլ բնույթի աջակցություն տրամադրել:

-Մենք պատրաստ ենք սատարել բոլոր ողջունելի նախաձեռնություններին: Հուսով ենք Ձեր օրինակը նաև վարակիչ կլինի շատերի համար,-ասաց Գ. Մարկոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43