Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանձնաժողովի քարտուղարն է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ 17.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի շրջանակներում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ջրաշեն համայնքում մասնակցեց աղետի գոտու բնակարանաշինական ծրագրով կառուցված 3 տների բնակարանամուտի արարողությանը: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար կազմը, Ֆուլեր տնաշինական ընկերության ներկայացուցիչները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:

ՀՀ վարչապետը հանդես եկավ մամլո ասուլիսով 17.09.2019
Սեպտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մամլո ասուլիսով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հարցուպատասխանին անցնելը ՀՀ վարչապետը ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը, այն է՝ նախորդ ասուլիսից՝ մայիսի 8-ից, մինչ օրս ընկած ժամանակահատվածում ևս 100 ձեռքբերում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը 16.09.2019
Այս տարի ևս Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը «Յունիմա-Հայաստանը», սեպտեմբերի 15-20-ը Լոռու մարզում անցկացնելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

ԴՍԵՂԸ ՇՆՉՈՒՄ ԷՐ ԹՈՒՄԱՆՅԱՆՈՎ 16.09.2019
Լոռու մարզի Դսեղ համայնքում, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում այս տարի ևս հանդիսավորությամբ նշվեց «Թումանյանական օր» միջոցառումը, որին մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, վարչության աշխատակիցներ, այլ պաշտոնյաներ, մտավորականներ, Հ. Թումանյանի թոռնուհին՝ Իռմա Սաֆրազբեկյանը, ծոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, բազմաթիվ հյուրեր: Դսեղը շնչում էր թումանյանական շնչով, հնչում էր տոնական երաժշտություն՝ հատվածներ «Անուշ» օպերայից:
Վահագնին Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի ավանդաշատ համայնքներից է, շուրջ 900 բնակիչ ունի: Այստեղ կա դպրոց, մանկապարտեզ, առողջության կենտրոն: Թեև ներկայիս գյուղապետ Սուրեն Կոստանդյանը վատ ժառանգություն է ստացել նախկին գյուղապետից, բայց պաշտոնավարման շուրջ մեկ տարվա ընթացքում հասցրել վայելել համայնքի բնակիչների սերն ու հարգանքը, ինչը նկատեց նաև մարզի ղեկավարը համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում.



