Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները

02.12.2019

Դեկտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզային փրկարարական վարչությունում ներկա գտնվեց Հաշմանդամության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում մեծարվեցին և բարձր գնահատանքի արժանացան այստեղ աշխատող թվով 6 հաշմանդամություն ունեցող անձինք:

Մարզի ղեկավարն իր երախտագիտության խոսքը հղեց նրանց՝ կարևորելով վերջիններիս մեծ դրակատարությունը աշխատանքները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու հարցում.

-Նախևառաջ շնորհակալություն եմ ուզում հայտնել  Լոռու մարզային փրկարարական վարչությանը նման միջոցառում նախաձեռնելու համար, ապա նաև աշխատանքներում ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր իրենց վստահված գործն իրականացնում են ամենայն պատասխանատվությամբ: Ձեզնից շատերին անձամբ եմ ճանաչում և բարձր եմ գնահատում ձեր մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքները,-ասաց նա:

Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց ինչպես ներառականության անհրաժեշտությունը, այնպես էլ՝ հանրային վայրերը մատչելի դարձնելու կարևորությունը.

-Վերջին տարիներին, թեև այս ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել, սակայն անելիքերը դեռևս շատ-շատ են և մեր բոլորիս ջանքները պետք է ուղղված լինեն այս նպատակի իրագործմանը,-ասաց նա:

Մեծարանքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը:

Վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեցին նվերներ և ծաղկեփնջեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23