Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Երկրաշարժի հետևան¬քով անօթևան մնացած ընտա¬նիք¬ների բնակարանային ապա¬հովում» միջոցառման շրջանակներում ևս ՝ 1մլրդ 868 մլն 936.8 հազ. դրամ Լոռու մարզին

08.05.2020

ՀՀ կառավարության որոշմամբ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետևան¬քով անօթևան մնացած ընտա¬նիք¬ների բնակարանային ապա¬հովում» միջոցառման շրջանակներում պետբյուջեից կհատկացվի 3 մլրդ 454 հազ դրամ, որից 1մլրդ 868 մլն 936.8 հազ. դրամը կուղղվի Լոռու մարզին:
Մեր մարզին հատկացվելիք գումարից.
 1 մլրդ 819 մլն 516,8 հազ. դրամը կտրամադրվի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 153 ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով (1 մլրդ 817 մլն 527.8 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 1 մլն 989.0 հազ. դրամը՝ արդեն արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),
 49 մլն 96. հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
 324 հազ. դրամը՝ նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59