Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 17.10.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս բնակավայրերում: Կաթնաղբյուրում դպրոցականները մարզի ղեկավարին դիմավորեցին աղուհացով, ապա դպրոցի դահլիճում հանդիպում անցկացվեց համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը և բնակավայրի վարչական ղեկավարը: Որպես ուրախ լուր՝ մարզի ղեկավարն անդրադարձավ չինական «Նյու-իդա» ընկերության կողմից բնակավայրի վարչական տարածքում իրականացվելիք հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագրին և այդ ներդրումային ծրագրի շրջանականերում նաև ընկերության պատրաստակամությանը՝ բնակավայրում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՕՐԸ 17.10.2019
Հոկտեմբերի 20-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը: Տոնական բարձր տրամադրությունն ամենուր էր: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր: Այս տարին էականորեն տարբերվում էր նախորդ տոնախմբություններից: Համայնքի օրվան պատրաստվել էին գրեթե բոլոր հաստատությունները: Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի ուղեկցությամբ հյուրերը եղան Շնողի արվեստի դպրոցում, որտեղ ելույթ ունեցավ դպրոցի ժողգործիքների նվագախումբը: Հյուրերն այցելեցին նաև Շնողի մանկապարտեզ և ամբուլատորիա, որտեղ նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հանրապետության մյուս մարզերի մարզպետները, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։

ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 14.10.2019
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Ստեփանավան համայնքում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի կողմից ստեղծված Ստեփանավանի «Գյուղատնտեսական անասնաբուժական սպասարկման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների հետ: Կենտրոնը Ստեփանավանի տարածաշրջանում իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում, գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների, անասնաբուժական դեղորյաքի այլ պարագաների վաճառք և մի շարք գործառույթներ:

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՄԱՆ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ 14.10.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ եղավ այս տարվա հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված Արման Արայիկի Բուլղադարյանի բնակարանում, տեսակցեց ընտանիքի անդամների հետ: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 14.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում աշխատած կենսաթոշակային տարիքի և վաստակած հանգստի մեկնող շուրջ 140 ուսուցիչներին՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության փոխանցվում են մարզպետի շնորհակալագրերը: Հոկտեմբերի 11-ին Ստեփանավանի տարածաշրջանի 22 ուսուցիչներ հանդիսավոր պայմաններում ստացան շնորհակալագրերը, լսեցին բարեմաղթանքի ու երախտիքի ջերմ խոսքեր: