Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 30.03–03.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

06.04.2020

 Վանաձոր համայնքում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից 70 միայնակ ծերերի հատկացվել են սննդի տարողունակ փաթեթներ և խնամքի պարագաներ:
«Բարի մամա» ՀԿ-ի կողմից Վանաձորի թվով 30 ընտանիքների տրամադրվել են սննդի փաթեթներ և խնամքի պարագաներ:
Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի միջնորդությամբ Վանաձորի բժշկական կենտրոնին նվիրաբերվել է թթվածնի կոնցենտրատոր:
Լեռնանցք համայնքում «Աբելյան» Դ/Ձ-ի կողմից նվիրաբերված 50 հատ պաշտպանիչ բժշկական դիմակները տրամադրվել են կարիքավոր ընտանիքներին:
«Հայկական Կարմիր խաչի ընկերության» կողմից թվով 3 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել է սնունդ, յուրաքանչյուր ընտանիքին՝ 1 կգ ալյուր, 1 կգ շաքարավազ, 400գ սուրճ, 2,5 կգ լոլիկ, 2 կգ խոզի միս ։
Սարահարթ համայնքում միայնակ ապրող 3 թոշակառուների «Հայկական Կարմիր խաչի ընկերության» կողմից տրամադրվել է սնունդ (1կգ ալյուր, 1կգ շաքարավազ, 400գ սուրճ, 2 կգ խոզի միս, 2.5 կգ լոլիկ):
Գյուլագարակ համայնքի մի շարք բնակավայրերի «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է սնունդ, այդ թվում.
Գյուլագարակ բնակավայրում՝ թվով 25 միայնակ ծերերի, Կուրթան բնակավայրում՝ 70 բազմազավակ և անապահով ընտանիքի ու միայնակ ծերերի,Վարդաբուր բնակավայրում՝ 71 բազմազավակ և անապահով ընտանիքի ու միայնակ ծերերի:
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Տաշիր քաղաքային, Բազում, Դարպաս, Լեռնապատ, Շահումյան, Ջրաշեն, Գյուլագարակ, Գարգառ, Լեջան, Կաթնաղբյուր, Քարինջ գյուղական համայնքներում կամավորների մասնակցությամբ 100 անապահով ընտանիքի բաժանվել է Լոռու մարզպետարանի կողմից հավաքագրված սնունդը:
Կամավորների կողմից Վանաձոր քաղաքում տեղաշարժի խնդիր ունեցող 2 ընտանիքի համար կատարվել են անհրաժեշտ գնումները:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22