Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը  մի շարք հանձնարարականներ հնչեցրեց

Մարզպետը մի շարք հանձնարարականներ հնչեցրեց 12.11.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

 Պետական աջակցությամբ Լոռու մարզում  իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են (շարունակական)

Պետական աջակցությամբ Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են (շարունակական) 09.11.2018

2018թ.-ի մարտի ամսից ՀՀ կառավարությունը մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով մեկնարկեց գործընթաց՝ համայնքներին աջակցության տրամադրումը սուբվենցիաների տեսքով։ Լոռու մարզի 14 համայնքից մարզպետարան մուտքագրվեց թվով 30 ծրագրային հայտ, որոնք լրամշակվելուց հետո, համաձայն մշակված ընթացակարգի, ներկայացվեցին ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ստանալու համար։

Անցկացվեց Լոռու մարզպետի մամլո ասուլիսը

Անցկացվեց Լոռու մարզպետի մամլո ասուլիսը 09.11.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց՝ որպես մարզպետ պաշտոնավարման ընթացքում առաջին մամլո ասուլիսը, որին ներկա էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները: Մինչ հարցուպատասխանին անցնելը, մարզպետը համառոտ ներկայացրեց շուրջ մեկամսյա պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: -Ասուլիսը կազմակերպում ենք մի փոքր ավելի վաղ, քան նախատեսում էինք՝ ելնելով լրագրողների ցանկությունից,-ասաց Ա Ղուկասյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

Լոռու մարզպետարանի պատվիրակությունը Մարտակերտում է

Լոռու մարզպետարանի պատվիրակությունը Մարտակերտում է 08.11.2018

Նոյեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, գրող, լրագրող, «Վանաձոր» գիրք-հանրագիտարանի համահեղինակ Ջանիբեկ Ղուկասյանը, մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի առաջատար մասնագետ, դասական եւ ժողովրդական երգերի կատարող Մհեր Մելիքյանը «Լոռի-Մարտակերտ» փոխգործակցության շրջանակներում այցելել են Մարտակերտ:

Այցելություն զորամաս

Այցելություն զորամաս 08.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, գրող, լրագրող Ջանիբեկ Ղուկասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը և մշակույթի ու սպորտի բաժնի առաջատար մասնագետ, դասական եւ ժողովրդական երգերի կատարող Մհեր Մելիքյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին N զորամաս և հանդիպեցին զինվորների, սպայակազմի և հրամանատար, գնդապետ Աշոտ Աղաջանյանի հետ՝ նրանց մաղթելով բարի և անփորձանք ծառայություն, փոխանցելով նաև Լոռու մարզպետի ողջույնի ուղերձը:

Մեկնարկում են պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը

Մեկնարկում են պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը 07.11.2018

Լոռու մարզում շուրջ 10-15 օրից կմեկնարկեն պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը: Ծրագրերի ընդհանուր արժողությունը 459 մլն 700 հազար դրամ է, որից պետական բյուջեից ներդումը՝ 430,515 հազար դրամ է, մնացածը՝ ներդրում է համայնքային բյուջեներից: Կիրականացվեն հետևյալ ծրագրերը.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36