Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 08.11.2019
Լոռու մարզում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև անասնաբուժական ծառայությանը աջակցելու, առկա խնդիրների լուծմանը նպաստելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանում:

ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ծրագրի մասնակիցների հանդիպումը առավել քան ջերմ էր: Նախ կենտրոնի աշխատակից Մանանա Մանանյանը ներկայացրեց ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Լոռու մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը՝ նրանց ներգրավելով համայնքների կյանքի բարելավմանն ուղղված գործընթացներում: Ծրագիրն իրականացվում է մարզի 10 համայնքներում: Լոռու մարզպետի միջնորդությամբ ծրագրի ղեկավարները հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, տեղերում ստեղծել աշխատասենյակներ և իրականացրել դասընթացներ՝ մասնակիցներին սովորեցնելով ամենատարբեր հմտություններ:

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն հանդիպման էր հրավիրել Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին՝ քննարկելու սեփական եկամուտների հավաքագրման հետ առնչվող հարցերը: Ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուները: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզերի ղեկավարներին հանձնարարվել էր լուրջ ուշադրություն դարձնել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավմանը: Գայանե Մարկոսյանը բոլոր համայնքապետերից տեղեկացավ հավաքագրմանը խոչընդոտող հանգամանքների մասին՝ նշելով, որ համայնքի ղեկավարի առաջնային առաքելությունն ու պարտականությունն է հստակ և արդյունավետ կազմակերպել հարկերի հավաքման գործընթացը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 07.11.2019
Լոռու մարզում տուրիստական գործունեություն իրականացնող անհատների, կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ ընդլայնված հանդիպում-քննարկումից հետո մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ամփոփել է արդյունքները, խմբավորել կարծիքները, առաջարկություններն ու բողոքները: Հիմնականում առաջարկությունների տեսքով հնչած կարծիքները կփոխանցվեն զբոսաշրջության կոմիտեին:

ԿԱՅԱՑԱՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 07.11.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ հաստատվել է մարզի առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների 22 հոգանոց նոր կազմը: Նոր կազմով առաջին նիստը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը: