Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր 03.07.2024

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

Պարգևատրվեցին հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում բարձր արդյունքներ ցուցաբերած Լոռու մարզի դպրոցականները և նրանց ուսուցիչները

Պարգևատրվեցին հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում բարձր արդյունքներ ցուցաբերած Լոռու մարզի դպրոցականները և նրանց ուսուցիչները 03.07.2024

2023-2024 ուստարում անցկացված հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում բարձր արդյունքներ ցուցաբերած Լոռու մարզի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին պարգևատրելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ հուլիսի 2-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, աշակերտներ, հյուրեր:

Գյուլագարակի արվեստի դպրոցը կգործի նորակառույց շենքում

Գյուլագարակի արվեստի դպրոցը կգործի նորակառույց շենքում 02.07.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների ուղեկցությամբ հուլիսի 1-ին մասնակցել է Գյուլագարակի արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Արվեստի դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 74 900 000 դրամ (45 տոկոս՝ ՀՀ Կառավարության և 55 տոկոս համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ: Արվեստի դպրոցը Գյուլագարակ համայնքում գործել է 70-ական թթ.-ից: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից դպրոցի շենքը փլուզվել է ,այնուհետև գործել տնակային պայմաններում: 2017թ.-ից դպրոցն իր գործունեությունը ծավալել է համայնքապետարանի տարածքում, իսկ այժմ արդեն կարող է դասապրոցեսը կազմակերպել առավել հարմարավետ պայմաններում:

Քաղաքացիների ընդունելություն Գյուլագարակում

Քաղաքացիների ընդունելություն Գյուլագարակում 02.07.2024

Մարզի ղեկավարը Գյուլագարակ համայնքում հուլիսի 2-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Բնակիչները հարցեր են բարձրացրել հողահատկացման, հողերի օտարման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, գյուղատնտեսական աջակցության ծրագրերի, բժշկական օգնության տրամադրման, ջրհեղեղից տուժած բնակարանների, հողատարածքների, ջրամատակարարման վերաբերյալ և այլն:

Լոռու մարզի 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում. հանգստի մեկնեցին առաջին հերթափոխի երեխաները

Լոռու մարզի 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում. հանգստի մեկնեցին առաջին հերթափոխի երեխաները 02.07.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ հուլիսի 1-ին Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց 150 երեխա: Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 02.07.2024

Հուլիսի 2-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13