Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի ուղերձը համայնքների ղեկավարներին հստակ էր. «Եթե ձեր պարտականությունները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել»

Մարզպետի ուղերձը համայնքների ղեկավարներին հստակ էր. «Եթե ձեր պարտականությունները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել» 11.03.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և Լոռու մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը ներկայացրեց տեղեկատվություն մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նա հայտնեց, որ ըստ համայնքներից ստացված տեղեկատվության շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների թիվը 11 751 է, իսկ միջոցառման մասնակիցների կանխատեսվող թիվը՝ 11 722: Շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է օգտագործել 253 անուն տեխնիկա և 6766 գործիք: Մարզում առկա է 112 աղբանոց, միջոցառման ընթացքում նախատեսվում է փակել դրանցից 85-ը:

Լոռու մարզպետը շնորհավորել է մարզպետարանի աշխատակցուհիներին կանանց միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետը շնորհավորել է մարզպետարանի աշխատակցուհիներին կանանց միջազգային օրվա առթիվ 11.03.2019

Մարտի ութին՝ կանանց միջազգային տոնին ընդառաջ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տոնական անակնկալ այցելությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց երջանկություն, առողջություն, սեր և նորանոր հաջողություններ անձնական կյանքում ու աշխատանքում:

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթվա շրջանակներում քննարկում էր կազմակերպվել նաև Լոռու մարզում

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթվա շրջանակներում քննարկում էր կազմակերպվել նաև Լոռու մարզում 11.03.2019

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը, որի շրջանակներում մարտի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում անցկացվեց «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ:

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը 11.03.2019

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:

Գեղանկարը տեղ գտավ մարզի ղեկավարի աշխատասենյակում

Գեղանկարը տեղ գտավ մարզի ղեկավարի աշխատասենյակում 11.03.2019

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օրերս «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնը «Թումանյանական օր» խորագրով միջոցառում էր կազմակերպել Երևանի գրականության և արվեստի թանգարանում: Միջոցառմանը հրավիրված էր, սակայն հարգելի պատճառով չկարողացավ ներկա գտնվել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Միջոցառման ընթացքում մարզպետի համար նախատեսված ընծան՝ գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյան վրձնած Լոռվա բնապատկերով գեղանկարն այսօր մարզպետին անձամբ հանձնեցին հեղինակը, «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Գագիկ Աթաբեկյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նաև Լոռու մարզում

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նաև Լոռու մարզում 07.03.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարտի 6-ին ընդունեց «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը՝ տնօրեն Գագիկ Վելիջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպեարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06