Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կհիմնանորոգվի Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի շենքը 15.06.2020
Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի փոքրիկները շատ շուտով իրենց հագեցած առօրյան կկարողանան անցկացնել գեղեցիկ վերանորոգված մանկապարտեզում: Համայնքի ղեկավարի վստահեցմամբ վերնորոգման ավարտից հետո երեխաների թիվը 80-ից կհասնի 110-ի, ինչն իհարկե ուրախալի հանգամանք է: Ախթալա համայնքի «Ճոճկան բնակավայրի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 45.730.330 դրամ, որից 18.292.13 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շենքի 1-ին հարկի մասնակի նորոգում, տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգում:
Սարահարթ համայնքում այս տարի ֆուտբոլի դաշտ կկառուցվի 15.06.2020
Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրեր Սարահարթ համայնքում վաղուց էին մտմտում, և ահա այս տարի համայնքի հատկապես երիտասարդների և պատանիների համար երկար սպասված ֆուտբոլի դաշտի կառուցման նախաձեռնությունը կյանքի կկոչվի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով:
Կհիմնանորոգվի Գուգարք համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը 15.06.2020
Այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվեն նաև Գուգարք համայնքի էներգետիկների 5-րդ փողոցի 9-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Սա ևս համայնքի համար հրատապ լուծում պահանջող խնդիրներից է, քանի որ շենքի տանիքը(շենքում բնակվում է 10 ընտանիք), ամբողջությամբ խարխուլ վիճակում է: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 17.506.600 դրամ, որից մոտ 7.002.600 դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հինգհարկանի շենքի տանիքի վերանորոգում` ազբոշիֆրերը փոխարինելով ցինկապատ թիթեղներով, ինչպես նաև նոր ջրհորդանի կառուցում:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանին, ընկերության այլ պատասխանատու պաշտոնյաների, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին՝ Ալավերդիում ստորգետնյա գազատարի մի հատվածը վերգետնյա, սակայն ոչ ակնահաճո` ճամփեզրյա հենապատին կից անցկացնելու հետ կապված ալավերդցիների բազմաթիվ դժգությունների պատճառները քննարկելու և լուծման արդյունավետ տարբերակներ գտնելու նպատակով: Քննարկմանը ներկա էր նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Բնակչի ու համայնքի շահը գերակա համարելով` Ա. Ղուկասյանը «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչներին հորդորեց. չնայած նրան, որ Ալավերդու համայնքապետը, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, տվել է գազատարը մայթեզրյա հենապատի վրայով անցկացնելու համաձայնությունը, նախընտրելի տարբերակը համայնքի համար կարող է լինել Թումանյան փողոցում իրականացվող ստորգետնյա գազատար խողովակը հենապատի դրսի կողմից կոնսուլային եղանակով տեղադրումը:
Մարզը հաջողություններ է գրանցել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 12.06.2020
Լոռու մարզ հանրակրթական դպրոցների աշակերտները հաջողություններ են գրանցել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում. մեր աշակերտները «Քիմիա» առարկայից նվաճել են 2՝ առաջին կարգի դիպլոմ, 1՝ 3-րդ կարգի, «Անգլերենից» 1՝ 3-րդ կարգի, «Գերմաներենից» 1՝ առաջին կարգի, «Պատմությունից»՝ 1 առաջին կարգի, 1՝ 2-րդ կարգի, 2՝ 3-րդ կարգի, «Աշխարհագրությունից» 1՝ 3-րդ կարգի, «Կենսաբանությունից»՝ 2՝ 2-րդ կարգի դիպլոմ և 2 գովասանագիր, «Ֆիզիկայից»՝ 1 գովասանագիր և «Մաթեմատիկայից»՝ 1՝ 3-րդ կարգի դիպլոմ:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների և «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում այս տարի հատկացված միջոցներով 153 ընտանիքի համար տների կառուցման հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով: Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ մարզին հատկացված 1,868 մլրդ դրամից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):



