Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալա համայնքը երկրորդ տարին անընդմեջ մեծ թվով ծրագրեր է իրականացնում

Ախթալա համայնքը երկրորդ տարին անընդմեջ մեծ թվով ծրագրեր է իրականացնում 27.07.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ախթալա խոշորացված համայնքում մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ուղեկցությամբ հետևում է 2020թ.–ի մեկնարկած սուբվեցիոն ծրագրերի ընթացքին: Այստեղ այս տարի իրականացվող ծրագրերից է Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ նախահաշվային արժեքով ավելի քան 21 մլն դրամ է, որից շուրջ 9 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է: Նախատեսվում է կատարել ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրել մետաղապլաստմասե պատուհաններ, փոխել արտաքին դուռը, սալիկապատել հատակը, վերանորոգել աստիճանները, կառուցել թեքահարթակ, վերանորոգել ինժեներական ցանցը և այլն: Ծրագիրը բնակավայրերի համար մեծ կարևորություն ունի. միջոցառումների անցկացման համար բնակիչներն այլևս ստիպված չեն լինի տարածքներ վարձակալել այլ համայնքներում:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզի ճանապարհաշինական աշխատանքներին 27.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Վանաձորում նրանք ծանոթացել են Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում չեն եղել: Նախատեսվում են գծանշման, անվտանգության տարրերի տեղադրման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքներ: Ճանապարհի հետագա պահպանման և շահագործման տեսանկյունից կարևորվել է ջրահեռացման համակարգերի առկայությունը: Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով:

Կիրականացվի 9 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով

Կիրականացվի 9 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով 27.07.2020

Վանաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի կիրականացվի նաև «Համայնքի ԲԲՇ-ների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիրը: Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Տիգրան Մեծի 34 (34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5), 59, 77, և Վարդանանց 23, 82 շենքերի արտաքին պատերի, տանիքների ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով:

Կորստյան ծանր վիշտն անամոքելի է

Կորստյան ծանր վիշտն անամոքելի է 27.07.2020

Խորապես ցավում եմ հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Վանաձոր քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Աշոտ Միքայելյանի մահվան կապակցությամբ: Կիսում եմ կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, մեզ՝ բոլորիս: ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում

Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում 27.07.2020

Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Նշված բնակավայրերում կտեղադրվի մոտ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2020

ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/10)` համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 15:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-14 11:09:37