Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կորստյան ծանր վիշտն անամոքելի է
27.07.2020
Խորապես ցավում եմ հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Վանաձոր քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Աշոտ Միքայելյանի մահվան կապակցությամբ:
Կիսում եմ կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, մեզ՝ բոլորիս:
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ



