Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շինարարական բում՝ Լոռու մարզում 30.06.2020
Շինարարական բում՝ Լոռու մարզում 2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում: Միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքի կողմից կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, որը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019թ.-ին (նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ ներդրմամբ): Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի մասով շինաշխատանքներն սկսված են, 2 համայնք գույքի ձեռքբերում է իրականացրել:

Կհիմնանորոգվի Շնողի համայնքապետարանի վարչական շենքը 30.06.2020
Շնող համայնքում այս տարի իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից հերթականը համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումն է, ինչը մեծ կարևորություն ունի համայնքի համար: Շենքը խարխուլ վիճակում է. 1970թ.-ից ի վեր այստեղ նորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 23մլն դրամ, որից 14մլն դրամը` համայնքային ներդրումն է, մնացածը կֆինանսավորվի պետբյուջեից:
Հայտարարություն 29.06.2020
Լոռու մարզպետարանը, > բարեգործական հիմնադրամը և > ԲՀԿ-ն հայտարարում են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ընտանիքների դիմումների ընդունելություն Տարոն 4 թաղամասում կառուցվող քարե բնակարանների ընտանիքների ընտրության համար։ Բնակարանների արժեքի 50 տոկոսը՝ 5․000․000 (հինգ միլիոն) դրամը ընտանիքների համար լինելու է անհատույց նվիրատվություն: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում:
Հունիսի 26-ին Լոռու մարզպետարանի` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի` ի դեմս տնօրեն Հրահատ Ստեփանյանի, և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի` ի դեմս նախագահ Աշոտ Եղիազարյանի, միջև կնքվեց համաձայնագիր Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով: Ըստ համաձայնագրի, առաջին փուլով շահառուները կընտրվեն Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար:

«Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո Լոռու մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաշխման ակցիա 29.06.2020
Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց «Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով: Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքներում, որոնց միացան նաև համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ:

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Օձուն համայնքի բնակավայրերում 29.06.2020
Օձուն համայնքի Օձուն և Այգեհատ բնակավայրերում կասֆալտապատվի ընդհանուր առմամբ 1000 գծմ երկարությամբ փողոց(Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի 650 գծմ և Այգեհատ բնակավայրի 11-րդ փողոցի 350 գծմ երկարությամբ հատվածները): Արդյունքում շուրջ 500 բնակիչ կօգտվի բարեկարգ ճանապարհներից:



