Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԲԳՎ՝ ևս 19 ընտանիքի 25.02.2020
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Բնակարանների գնման վկայագրեր(ԲԳՎ) ստացավ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող ևս 19 ընտանիք՝ Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Արևաշող, Շիրակամուտ, Գոգարան, Մեծ Պարնի, Ջրաշեն, Ծաղկաբեր, Կաթնաջուր համայնքներից:

«Լոռվա Ձմեռ – 2020» 49-րդ ավանդական մարզատոնահանդեսը կայացավ 24.02.2020
Փետրվարի 22-ին Վանաձորի Թեժ լեռան հովտում անց կացվեց «Լոռվա Ձմեռ-2020» 49-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզի ամենագեղեցիկ մասսայական տոնակատարություններից մեկին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ լոռեցիներ, հյուրեր: Մարզի ղեկավարի հրավերով տոնահանդեսին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Մեկնարկել է եռօրյա առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան և զոհված զինծառայողների հիշատակին 24.02.2020
Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ փետրվարի 24-ին մեկնարկել է Լոռու մարզի հիմնական դպրոցների եռօրյա առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան և զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների իշատակին: Առաջնությանը մասնակցում են 12 թիմեր Վանաձորի, Ալավերդու և Տաշիրի դպրոցներից: Նրանց և դահլիճում ներկա զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

«ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ». տեղեկատվական հանդիպում Լոռու մարզպետարանում 21.02.2020
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլի մասնակցության հետ կապված մանրամասների՝ գործընկերների հետ միջոլորտային գաղափարների, մրցույթին մասնակցության նախապայմանների և այլ հարցերի շուրջ քննարկման նպատակով, փետրվարի 20-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի միավորված և սահմանամերձ գյուղական համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:

Համայնքներին առաջարկվում է ստեղծել կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ 21.02.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով մարզպետարանում էին ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային համակարգող Հովհանես Ղազարյանը, ծրագրի այլ ներկայացուցիչներ, «Խազեր» էկոլոգիամշակութային հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը, գործարարներ, Լոռու մարզի համայնքների ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

ԲԳՎ-ներ՝ ևս 8 ընտանիքի 20.02.2020
Փետրվարի 19-ին Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը հերթական Բնակարանների գնման վկայագրերը(ԲԳՎ) հանձնեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Գուգարք և Դարպաս համայնքների թվով 8 ընտանիքի(յուրաքանչյուր համայնքից չորսական): Մարզպետի խորհրդականը, ով նաև համակարգում է գործընթացը, մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորելով ընտանիքներին, ներկայացրեց նաև ԲԳՎ-ի միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները: