Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր կյանք՝ լքված գյուղերում

20.08.2020

 Լոռու մարզպետին ներկայացվեց մարզի լքված բնակավայրերի վերականգնման ծրագիրը:

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «ԷԴԼԵՆ» հայ-իրանական համատեղ ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու «ՀՀ լքված գյուղերի վերականգնման ծրագրի» իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետին ներկայացվեց ծրագրի բովանդակությունն ու նպատակները. Դրանք են

հնարավորինս վերականգնել լքված բնակավայրերը
աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը
ստեղծել աշխատատեղեր
ապահովել ներգաղթ
լուծում տալ սոցիալական խնդիրների:

Ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ այլ երկրներում բազմաթիվ հաջողված փորձեր արդեն իսկ ունեն, հիմա էլ նպատակ են դրել՝ հաջողել նաև Հայաստանում, բայց ակնկալում են կառավարության ու մարզային իշխանության աջակցությունը: Լոռու մարզպետը ծրագիրը ողջունելի համարեց և շեշտեց՝ եթե այն իրականություն դառնա՝ ինչի համար ջանք չեն խնայի, ապա մեծ նպաստ կբերի երկրի ու մարզի զարգացմանը։
-Մարզպետարանն իր իրավասությունների ու լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար,- վստահեցրեց Ա․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00