Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 39 համայնքներում կիրականացվի 121 ծրագիր՝ ընդհանուր մոտ 5.125 մլրդ դրամ նախահաշվային արժեքով

03.05.2021

Այս տարի Լոռու մարզի 39 համայնքներում նախատեսվել է թվով 121 ծրագիր՝ ընդհանուր մոտ 5.125 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 2.646 մլրդ դրամ: ՀԱրկ է նշել, որ 2020 թվականին մարզի թվով 40 համայնքներում իրականացվեց 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմեց 2.1 մլրդ դրամ(ծրագրերից 9-ը տեղափոխվել է 2021 թվական:)
2021 թվականի սուբվենցիոն ծրագրեր նախատեսվում է իրականացնել հետևյալ ոլորտներում.
1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր մարզի 27 համայնքում՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 785 մլն դրամ արժեքով:
2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 12 ծրագիր՝ մարզի 11 համայնքում՝ ընդհանուր մոտ 537 մլն դրամ արժեքով:
3. Ոռոգման համակարգերի կառուցման 9 ծրագիր՝ մարզի 9 համայնքում՝ ընդհանուր մոտ 342 մլն դրամ արժեքով:
4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 15 ծրագիր՝ մարզի 14 համայնքում՝ ընդհանուր մոտ 297 մլն դրամ արժեքով:
5. Գազաֆիկացման 2 ծրագիր մարզի 2 համայնքում՝ ընդհանուր մոտ 62 մլն դրամ արժեքով:
6. Մանկապարտեզների հիմնանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման 6 ծրագիր մարզի 6 համայնքում՝ ընդհանուր մոտ 605 մլն դրամ արժեքով:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի, կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր մարզի 6 համայնքում՝ ընդհանուր մոտ 375 մլն դրամ արժեքով:
8. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ 8 ծրագիր մարզի 7 համայնքում՝ ընդհանուր մոտ 523 մլն դրամ արժեքով:
9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 5 ծրագիր մարզի 5 համայնքում՝ ընդհանուր մոտ 347 մլն դրամ արժեքով:
10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 10 ծրագիր մարզի 9 համայնքում՝ ընդհանուր մոտ 187 մլն դրամ արժեքով:
11. Աղբավայրերի բարեկարգման(փակման) 1 ծրագիր մարզի 1 համայնքում՝ ընդհանուր մոտ 30 մլն դրամ արժեքով:
12. Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման 3 ծրագիր մարզի 3 համայնքում՝ ընդհանուր մոտ 35 մլն դրամ արժեքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00