Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզադաշտերի կառուցում՝ Մարգահովիտ համայնքում 25.08.2020
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում այս տարի միանգամից 2 մարզադաշտ է կառուցվում, որոնցից մեկը սուբվենցիոն ծրագրով՝ պետական օժանդակությամբ, մյուսը՝ Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Մարզի ղեկավարը ծանոթացավ խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին: Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է. մարզադաշտը կունենա հանդերձարան, տրիբունա, ցանկապատ,դարպասներ, 80ից 90 նստատեղ. մի խոսքով՝ այն կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Աշխատանքների մեծ մասը այս տարի կավարտվի, հաջորդ տարի էլ նախատեսում են նաև վազքուղիների կառուցում: Ներդրվում է մոտ 21 մլն դրամ, որից շուրջ 9 մլն-ը՝ պետական բյուջեից, մնացածը համայնքային ներդրում է:

Լոռու մարզպետը այցելեց Դեբեդ լայֆ/ Debed life հյուրատուն 25.08.2020
«Դեբեդ լայֆ» հյուրատունը այն քչաթիվ կենտրոններից է, որին Covid-ը ոչ թե խանգարեց, այլ հակառակը՝ նպաստավոր պայմաններ ստեղծեց արդյունավետ գործունեության համար: Կենտրոնի տնօերն Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ իր հյուրատունը նրանց համար է, ովքեր կարիք ունեն առանձնանալու, ստեղծագործելու ու աշխատելու՝ բնությանը հնարավորինս մոտ լինելով: Հետաքրքիր, հաջողված ու օրինակելի է Տարթևիկ Աղաբաբյանի պատմությունը. 16 տարի շարունակ Գերմանիայում ապրելուց ու աշխարհով մեկ շրջագայելուց հետո, եկել է Լոռի, ասում է՝ տարբեր երկրներ այցելելուց հետո հասկացել է՝ Լոռին լավագույն բացահայտումն էր, Դեբեդում հյուրատուն կառուցելն էլ՝ ամենատրամաբանական քայլը, որ կարող էր անել:
Մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնեց իր անվերապահ աջակցությունը: -Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, - նշեց մարզի ղեկավարը: «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտեց՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:
Ընկերությունը շուկայում է՝ սկսած 2006 թվականից. այս ժամանակահատվածում հաջողվել է տարեցտարի ավելացնել և՛ վերամշակվող պանրի ծավալները, և՛ արտադրամասը հագեցնել ժամանակակից ու առաջատար տեխնոլոգիաներով: Սարքավորումների ձեռքբերման հարցում մեծապես աջակցել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը: Արտադրամասը վերամշակում է օրական 1.5ից 2 տոննա կաթ և արտադրում պանրի տարբեր տեսակներ: Շուտով սպառողին կներկայացնեն նաև նոր տեսակի պանիր. այն դեռևս փորձարկման փուլում է, բայց, վստահեցնում են՝ սպառողը հաստատ գոհ կմնա:

Նոր կյանք՝ լքված գյուղերում 20.08.2020
Լոռու մարզպետին ներկայացվեց մարզի լքված բնակավայրերի վերականգնման ծրագիրը: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «ԷԴԼԵՆ» հայ-իրանական համատեղ ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու «ՀՀ լքված գյուղերի վերականգնման ծրագրի» իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետին ներկայացվեց ծրագրի բովանդակությունն ու նպատակները. Դրանք են հնարավորինս վերականգնել լքված բնակավայրերը աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը ստեղծել աշխատատեղեր ապահովել ներգաղթ լուծում տալ սոցիալական խնդիրների:




