Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 19.11.2019
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ հանրապետության, այդ թվում նաև Լոռու մարզի, սննդի բոլոր սպառման կետերում պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան¬ջը, Լոռւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու մարզում գործող սպանդանոցների արտադրական հզորությունները և դրանց համապատասխանությունը մարզում սպանդի ենթակա անասնագլխաքանակին, չգործող սպանդանոցների գործարկման հնարավորությունները, նոր կառուցվող սպանդանոցներում իրականացվող շինարարական և սարքավորումներով վիրազինման աշխատանքների կատարման ընթացքը: Նպատակն է նաև աջակցել սպանդանոցներին պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու հարցում:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Սարամեջ, Սպիտակ, Լեռնանցք համայնքներում ծանոթանալով պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզի ղեկավարին ընկերակցում էին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի մասնակիցներ Լևոն Խառատյանը և Միլենա Կիրակոսյանը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 19.11.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի շրջանակներում այսօր ողջ աշխատանքային օրվա ընթացքում ընկերակցեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Օրն ամփոփվեց մարզի ղեկավարի աշխատասենյակում՝ թեյախմության սեղանի շուրջ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ 18.11.2019
Ծնունդով ալավերդցի Ադամ Սիմոնյանը հեղափոխության օրերին է վերադարձել Հայաստան, եկել ու նորից բնակվում է ծննդավայրում՝ Ալավերդու Ակներ թաղամասում: Եկել է հավատով, ոգևորված, որ իր լուման է ներդնելու իր համայնքի ու երկրի զարգացման գործում: Սպասելիքները երկար սպասեցնել չեն տվել, իսկ ոգևորությունը կրկնապատկվել ու եռապատկվել է. ընտանիք է կազմել ու սեփական գործը հիմնել, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ ու իր շահույթի մի մասը որոշել է ծառայեցնել առայժմ բնակավայրի զարգացմանը: Նրան են միացել ընկերները, հնարավոր է եղել ներգրավել նաև դոնոր կազմակերպություն ու տալ թաղամասի ոռոգման ցանցի վերանորգման աշխատանքների մեկնարկը:
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու տարածաշրջանային քոլեջում ներկա գտնվեց «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:
Այսօր անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր: