Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

09.11.2020

Լոռու մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ ավելի քան մեկ ամիս է՝ իրականացնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը, հոգում նրանց առաջին անհրաժեշտության բոլոր կարիքները: Համակարգման կենտրոնի կազմում ներգրավված են ինչպես աշխատակիցներ մարզպետարանի աշխատակազմից, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ: Շուրջօրյա ռեժիմով աշխատանքի արդյունքը բազմաթիվ շնորհակալական խոսքերն են, ձևավորված բարեկամական միջավայրը:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ իրազեկել .
• Արցախից Լոռու մարզ տեղափոխված ընտանիքների հաշվառման, ընտանիքներին առնչվող տարաբնույթ խնդիրներով կարող եք զանգահարել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին (077) 29 66 57
• Անհրաժեշտ սննդի, դեղորայքի և պարագաների, հագուստի տեսքով աջակցություն ստանալու համար Նարինե Ղազարյանին (098) 599 377
• Արցախից Լոռու մարզ տեղափոխված ընտանիքներին կեցավայրի հատկացման, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկությունների հարցով(տուն, հյուրատուն, հյուրանոց) Հերմինե Գասպարյանին (095) 008 418

Նշված աշխատանքների իրականացման ողջ ընթացքում Լոռու մարզպետարանը սերտորեն համագործակցել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական և ոչ պետական այլ կառույցների հետ: Համագործակցության համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլորին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29