Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

13.11.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեցին մի շարք կարևոր հարցերի:
 Նոյեմբերի 13-ից ինչպես հանրապետության, այնպես էլ՝ մարզի բոլոր դպրոցներում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն, մեկնարկել է դասապրոցեսը: Վերջինիս կազմակերպման հետ կապված, այս պահի դրությամբ էական խնդիրներ չկան: Արցախից Լոռու մարզում ապաստան գտած երեխաներն ամբողջությամբ ընդգրկված են կրթական գործընթացում. համակարգիչների պահանջարկը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարությանը: Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, ապա այդ հարցում արցախցի երեխաներին աջակցություն կցուցաբերվի դպրոց-մարզպետարան համագործակցությամբ: Մարզի ղեկավարի հանձնարարականն է. ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ցանկացած հարց, որպեսզի օր առաջ հնարավոր լինի դրանց օպտիմալ լուծումներ տալ:
 Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով: Կորոնավիրուսով վարակվածության տեմպերի նվազում առայժ չի նկատվում: Ա. Ղուկասյանի պահանջն է՝ հետևողականություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերել բոլոր հիվանդների նկատմամբ, իսկ կոչը հանրությանը մեկն ՝ պահպանել համաճարակային կանոնները, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ կերպով նվազեցնել վարակվածության տարածման տեմպերը և հաղթահարել համավարակը:
 Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, պատերազմական իրավիճակով պայմանավորված, նախորդ երկու ամսվա կտրվածքով նվազել են, սակայն ջանքեր պետք է գործադրվեն մինչև տարեվերջ ցուցանիշները հնարավորինս բարելավելու ուղղությամբ:
 Արցախից ժամանած և Լոռու մարզում ապաստան գտած ընտանիքների նկատմամբ հոգածությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան որ կլինի դրա անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ Լոռու մարզպետարանում գործող համակարգման կենտրոնը շարունակում է իր շուրջօրյա աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53