Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համախմբվածության շնորհիվ Լոռին, մեկ բռունցք դարձած, կարողանակում է լուծում տալ խնդիրներին

06.11.2020

 Նոյեմբերի 6-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին, միջազգային «ՕՄ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ի դեմս իրանահայ Էդիսոն Ղարբինյանի:

Վանաձորի ավետարանական եկեղեցին Արցախի հանրապետության դեմ սանձվազերծված պատերազմի առաջին իսկ օրերից, համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, նաև մի շարք բարերարների օգնությամբ մեծաքանակ աջակցություն է ցուցաբերել արցախից ժամանած ընտանիքներին: Եկեղեցու հետ սերտորեն համագործակցող կառույցների թվում է եղել նաև  միջազգային «ՕՄ» կազմակերպությունը:

-Լոռու մարզպետի և իմ անունից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել համագործակցության համար: Լոռու մարզպետարանը, ավելի քան մեկ ամիս է, մեկ ընդհանուր գաղափարի ու նպատակի շուրջը համախմբելով մի շարք կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների և անհատների, կարողացել է մեծաքանակ ու բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լոռու մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքներին ու նաև ձեր շնորհիվ է, որ այդ աջակցությունը շարունակական բնույթ է կրում,-ասաց Գայանե Մարկոսյանը:

Ինչպես նշեցին «Օ.Մ» կազմակերպության ներկայացուցիչները, Լոռու մարզ այցի նպատակը փոխմարզպետի հետ հանդիպումը և արցախցի ընտանիքների կարիքներին տեղում ծանոթանալն է եղել:

-Մեր աջակցությունը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան կլինի անհրաժեշտությունը ու ավելի մեծ չափեր է ընդգրկելու: Շատ ուրախ ենք, որ Լոռու մարզում ձեր շնորհիվ աշխատանքներն այսչափ համակարգված են ընթանում,-նշեց Էդիսոն Ղարբինյանը՝ տեղեկացնելով, որ հենց նույն օրը 100 վերմակ և 40 տուփ մանկական տաքդիրներ են բերելու Վանաձոր:

Փոխմարզպետ Գ. Մարկոսյանի կողմից ներկայացված կարիքներին համապատասխան՝ առաջիկայում մարզ կտեղափոխվեն նաև սնունդ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր, ձմեռային հագուստ:

-Համախմբվածության, բազմակողմանի համագործակցության շնորհիվ Լոռին, մեկ բռունցք դարձած, կարողանակում է լուծում տալ խնդիրներին,-հանդիպման ավարտին ասաց փոխմարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23