Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Էներգախնայողության և էներգաարդյունավետության մոդելի ներդրում՝ Սպիտակի բազմաբնակարան շենքերում 04.08.2020
Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14 և Թորոսյան 21 շենքերի արտաքին պատերի, նկուղների, տանիքների ջերմամեկուսացում, տանիքների և շքամուտքի պատուհանների փոխարինում: Շահառու է նշված շենքերի մոտ 320 բնակիչ: Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով կապահովվի 50-60 % էներգախնայողություն` էապես կրճատելով բնակիչների կոմունալ վճարները: Ծրագրի շահառու է վերոնշյալ շենքերի մոտ 320 բնակիչ: Ծրագիրն իրականացնելու համար ներդրվում է շուրջ 115 մլն դրամ , որից պետական ներդրումը կազմում է 69 մլն:

Ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ Մեծավանում 03.08.2020
Մեծավան համայնքում սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ջրահեռացման համակարգը։ Կկառուցվի 100 մ երկարությամբ հեղեղատար և կբարեկարգվի մոտ 1320 մ երկարությամբ սելավատար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12 մլն դրամ, որից՝ 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը` մոտ 7000 մարդ:

Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում՝ Լեռնանցքում 03.08.2020
Լեռնանցք համայնքում այս տարի սուբվենիցոն միջոցներով կընդլայնվի գիշերային լուսավորության ցանցը: Նախատեսվում է համայնքի 1-ին փողոցից մինչև 10-րդ փողոցներ ընկած հատվածներում տեղադրել 109 լեդ լուսատու` հենասյուներով: Արդյունքում կլուսավորվեն դպրոցի և համայնքապետարանի շենքին հարակից, փոստի, մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի համար հատկացված տարածքները: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 17 մլն դրամ, որից՝ 11 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է շուրջ 1000 մարդ:

Ջրաշենի մանկապարտեզը կհամալրվի գույքով 31.07.2020
Ջրաշեն համայնքը սուբվենցիոն միջոցներով այս տարի մանկապարտեզի համար գույք և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ ձեռք կբերի: Արդյունքում ի վերջո նորակառույց մանկապարտեզը կսկսի գործել համայնքում՝ ապահովելով 8 լրացուցիչ աշխատատեղ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 5-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում 29.07.2020
Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերում այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվի համայնքային ճանապարհների ասֆալտապատում՝ ընդհանուր առմամբ շուրջ 1 կմ 120 մ հատվածում: Արդյունքում կբարեկարգվեն հիմնականում բնակավայրերի մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի, բուժհաստատություն տանող ճանապարհներն ու հարակից տարածքները:



