Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերակենդանացնենք ու շենացնենք Արցախը օ՛ր առաջ

16.11.2020

Լոռու մարզում ժամանակավորապես ապաստանած հարգելի՛ արցախցիներ, պատերազմական գործողությունների դադարեցման ավարտից հետո Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների՝ Արցախ վերադառնալու կոչին արձագանքել են բազմաթիվ արցախցիներ, և արդեն իսկ մայրաքաղաք Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս, որոնք տեղափոխել են Երևանում և ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Լոռիում ապաստան գտած արցախցիների տեղափոխումը կիրականացվի ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ՝ Լոռու մարզից:
Լոռու մարզպետարանի կողմից տրանսպորտային աջակցություն կտրամադրվի՝ քաղաքացիների անվտանգ ու ապահով տեղափոխումը կազմակերպելու համար:
Լոռիում գտնվող այն արցախցիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենի Արցախ,կարող են զանգահարել և գրանցվել (095) 00 84 18, (099) 30 35 15, իսկ Երևանից մեկնելու դեպքում՝ (055) 77 78 06 հեռախոսահամարներով:
Մեր մարզից արդեն իսկ մի քանի ընտանիքներ տեղափոխվել են Ստեփանակերտ՝ կրկին կենդանացնելու, օր առաջ ծաղկեցնելու վիրավոր, բայց կանգո՛ւն Արցախը: Միասնական ուժերով պիտի լծվե՛նք Արցախը շենացնելու գործին, բոլոր ջանքերը պիտի գործադրենք՝ հետպատերազմյան իրավիճակում հնարավորինս արագ ու սահուն կերպով անցնելու մեր բնականոն կյանքին, միասին անելու ենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ վերքերը արագ բուժելու ու լինելու ավելի՛ լավը, քան առաջ էինք:
Սա կլինի մեր լավագո՛ւյն պատասխանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17