Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեր բոլորի ջանքերն ուղղված են այս դժվարին օրերին արցախցի մեր բարեկամների առօրյան ավելի դյուրին դարձնելուն, նրանց հոգսերը մեղմելուն»

16.11.2020

Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնի ղեկավար Գայանե Մարկոսյանը խորհրդակցություն անցկացրեց համակարգման կենտրոնի անդամների մասնակցությամբ, որի կազմում, ինչպես հայտնի է, ներգրավված են ինչպես աշխատակիցներ մարզպետարանի աշխատակազմից, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ:
Վերջիններս ներկայացրեցին Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով, սննդով, հիգիենիկ պարագաներով, հագուստով և առաջին անհրաժեշտության այլ իրերով ապահովման հետ կապված ընթացիկ հարցերը, քննարկվեցին հընթացս ծագող խնդիրների արդյունավետ լուծման տարբերակները: Նշվեց նաև, որ պարբերաբար իրականացվում է կարիքների գնահատում, ընտանիքներին ցուցաբերվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն ևս:
Գ. Մարկոսյանը հայտնեց, որ մի խումբ բարեգործական կազակերպությունների և անհատների կողմից տրամադրվող աջակցությունից զատ՝ հստակեցվել են պետական աջակցության ծրագրերը ևս. ամբողջությամբ կվճարվեն մարզի տարբեր կենտրոնացված կացարաններում ապաստան գտած ընտանիքների կոմունալ վճարները, ինչպես նաև ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ Լոռու մարզպետարանին նախատեսվում է հատկացնել շուրջ 93 մլն դրամ՝ մարզում ապաստանած ընտանիքների համար, ըստ անհրաժեշտության, համապատասխան գնումներ կատարելու:
-1016 անձանց համար առաջնային կարիքների բավարարման նպատակով(ցանկը ներառում է շուրջ 30 անուն ապրանքատեսականի՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, տնտեսական ապրանքներ) անհրաժեշտ գումարն այս փուլում կազմել է 19.2 մլն դրամ: Մինչդեռ համակարգման կենտրոնի հետ այս ընթացքում ակտիվորեն համագործակցող կազմակերպությունները դարձյալ ստանձնել են 8 անուն ապարանքատեսականու նվիրատվությունը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ունենալու ավելի քան 7 մլն դրամի տնտեսում,-ասաց փոխմարզպետը:
Նա մի շարք հանձնարարականներ հնչեցրեց աշխատանքների կազմակերպումն առավել օպտիմալ տարբերակով իրականացնելու վերաբերյալ.
-Մեր բոլորի ջանքերն ուղղված են այս դժվարին օրերին արցախցի մեր բարեկամների առօրյան ավելի դյուրին դարձնելուն, նրանց հոգսերը մեղմելուն, ու դրա համար ավելի քան 40 օր է` իրականացվում է ամեն հանարավորն ու անհնարինը: Այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր հոգածության կարիքն ունեն, պատրաստ ենք աջակից լինելու՝ համոզմունքով, որ նրանք օր առաջ իրենց մեջ ուժ ու կարողություն կգտնեն վերադառնալու և շենացնելու իրենց հայրենիքը,-ասաց փոխմարզպետը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36