Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզային հանձնաժողովը կուսումնասիրի բնակապահովման ծրագրին դիմած թվով 31 ընտանիքների հայտերը. 06.08.2020
Լոռու մարզպետն այսօր ընդունեց «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանին՝ դեռևս հունիս ամսին կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքում ձեռնարկված աշխատանքների արդյունքները քննարկելու նպատակով:Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: ❗️Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով տրվել էր տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը:

Արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգի ներդրում Մեծ Պարնիում 06.08.2020
Մեծ Պարնի համայնքում արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգ կներդրվի, որը կծառայի համայնքի շուրջ 1300 բնակչին: Կկառուցվի մոտ 3300 մետր լուսավորության համակարգ, կտեղադրվեն 110 լեդ լուսատու և 80 հենասյուն, ինչպես նաև՝ 12 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը համայնքի ֆինանսական միջոցներից կխնայի մոտ 1.5 մլն դրամ: Սրանով լուսավորության հարցը գրեթե ամբողջությամբ կլուծվի. լուսավորված կլինի համայնքի 95 տոկոսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 22 մլն դրամ է, որից պետական ներդրումը կազմում է 13 մլն։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ ուսումնասիրելու մինչ 2019 թ.-ի ավարտը նախատեսված, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերի վերջնարդյունքը. դրանք ստիպված տեղափոխվել էին այս տարի, աշխատանքների ավարտման հավելյալ վերջնաժամկետ էր սահմանվել օգոստոսի 1-ը: Չնայած 7-ամսյա երկարաձգված ժամկետին՝ մի շարք ծրագրեր դեռևս ավարտական ակտեր չեն ներկայացրել: Դրանցից ոչ բոլորն են կատարվել արդյունավետ և որակյալ: Արդյունքում ունենք համայնքներ, որտեղ աշխատանք է տարվել, ժամանակ և միջոցներ են ծախսվել, բայց ավարտուն պատկերը չի գոհացնում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.08.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԿՀ-ԳՀԱՇՁԲ-20/02)` համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգը սնուցող 19,2 կվտ դրվացքային հզորությամբ մոնոբյուրեղային արևային վահանակներով ֆոտովոլտային կայանի և էներգախնայող LED տեսակի լուսատուներով հենասյուների կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Ծաղիկներ և շնորհավորագիր Լենա Անթառանյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ 04.08.2020
Ծաղիկներ և շնորհավորագիր Լենա Անթառանյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Լոռու մարզպետն այսօր հյուրընկալել էր լոռեցի սիրված բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանին՝ շնորհավորելու ծննդյան 70 ամյակի կապակցությամբ և ևս մեկ անգամ շեշտելու՝ Լոռին արվեստի ու մշակույթի ոլորտում առաջիններից է նաև նման գործիչներ ունենալու շնորհիվ: Գրեթե ողջ գիտակցական կյանքը նվիրելով գրքին ու գրականությանը, մեր ժառանգած հարուստ ավանդները սերունդներին փոխանցելու գործին՝ Լ. Անթառանյանն իր անսպառ եռանդով ու մեծ ոգևորությամբ կարողացել է սերունդներին սովորեցնել տեսնել ու գնահատել միայն գեղեցիկը, բարին, լուսավորը: Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ևս իր հերթին շնորհավորանքի խոսքեր հղեց սիրված բանաստեղծուհուն, նշելով՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանն այն եզակի հյուրընկալ վայրերից է, որտեղ կարելի է կտրվել բոլոր հոգսերից և ձուլվել բնությանն ու գրականությանը: Այս ամենը, իհարկե, անհնար կլիներ, եթե չլիներ ամենակարևորը՝ Լ. Անթառանյանի սերը, նվիրվածո

Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ 04.08.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ՝ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև անդրադարձան ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը: Փոխմարզպետը ներկայացրեց իր համակարգման ոլորտում գտնվող մի շարք ստորաբաժանումների աշխատանքները: Մասնավորապես՝ անդրադարձ եղավ մարզի համայնքների բյուջեների կատարողականին. հավաքագրման ցուցանիշը օգոստոսի 1-ի դրությամբ հատել է 60 %-ի սահմանը: Մարզպետի պահանջն է՝ հավաքագրման ցուցանիշների շարունակական ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը կրկնապատկել՝ մինչև տարեվերջ այն 100%-ի հասցնելու համար: Լոռու մարզպետարան-հասարակական բարեգործական կազմակերպություններ համագործակցությունը շարունակվում է: Այդ համագործակցության շրջանակներում նախորդ շաբաթ «Աստղիկ» հիմնադրամի կողմից Տաշիրի տարածաշրջանի սոցիալապես անապահով թվով 103 բնակչի հատկացվել է 20.000 դրամ արժողությամբ կտրոններ՝ անհրաժեշտ գնում



