Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախցիները վերադառնում են՝ շենացնելու հայրենի բնօրրանը

17.11.2020

Լոռու մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցիները, պատերազմական գործողությունների դադարեցման ավարտից հետո սկսել են վերադառնալ հայրենի օջախներ՝ միասնական ուժերով լծվելու Արցախը շենացնելու գործին.
-Բոլոր ջանքերը պիտի գործադրենք՝ հետպատերազմյան իրավիճակում հնարավորինս արագ ու սահուն կերպով անցնելու մեր բնականոն կյանքին, միասնական ջանքերով կրկին կենդանացնելու ենք Արցախը: Շնորհակալ ենք Լոռու մարզում ավելի քան 40 օր մեզ հյուրընկալելու և անշահախնդիր աջակցության համար,-ասում են նրանք:
Լոռու մարզից նրանց անվտանգ ու ապահով տեղափոխումն իրականացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ:
 Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից Լոռու մարզում հյուրընկալված ընտանիքներին կացարանով, անհրաժեշտ սննդով, իրերով ու այլ պարագաներով ապահովումը կոորդինացվել է Լոռու մարզային համակարգման կենտրոնի կողմից:
 Հիշեցնենք, որ Լոռիում գտնվող այն արցախցիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենի Արցախ, կարող են զանգահարել և գրանցվել (095) 00 84 18, (099) 30 35 15, իսկ Երևանից մեկնելու դեպքում՝ (055) 77 78 06 հեռախոսահամարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59