Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթական միջավայրի բարելավում՝ Հագվի և Մեդովկա համայնքներում

17.11.2020

ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել մոդուլային դպրոցների շինարարություն: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում:
Դպրոցների մոդուլային շենքերի կառուցման 2019 թվականի ծրագրում Լոռու մարզից ընդգրկվել են Հագվու և Մեդովկայի դպրոցները, իսկ 2020-2021 թթ. ծրագրում մարզպետարանն առաջարկել է ընդգրկել ևս 4՝ Մղարթ, Բլագադարնոյե, Ջիլիզա և Կաթնառատ համայնքների դպրոցները:
Նոր կառուցվող դպրոցները կծառայեն նաև որպես նախակրթարաններ ու մշակութային կենտրոններ:
Արդյունքում դպրոցները կունենան.
 սպորտդահլիճ և լսարան,
 դասասենյակներ,
 հանդիսությունների դահլիճ,
 սպորտհրապարակ,
 նաև՝ առարկայական լաբորատորիաներ, որոնք կկահավորվեն ժամանակակից սարքավորումներով ու գույքով,
 կլինեն նաև տեխնիկական ժամանակակից միջոցներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչների պակասի դեպքում դասերը վարել հեռավար:
Երկրի հզորության հիմքը կայուն ու զարգացած մտավոր ներուժն է, իսկ նման ներուժի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապաստասխանող դպրոցը։ Այդ իսկ պատճառով պետությունը գործուն քայլեր է ձեռնարկում կրթության որակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և կրթական բարեկեցիկ միջացայր ապահովելու համար:
Մոդուլային դպրոցներ նախատեսված է կառուցել այն համայնքներում կամ բնակավայրերում, որոնք
• ունեն մինչև 100 աշակերտ,
• միայն մեկ դպրոց
• սեյսմիկ անվտանգության առումով դպրոցի շենքը խոցելի է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36